Շիա խմբավորումները գնդակոծել են Իրաքում ամերիկյան ռազմակայանը
Շիա խմբավորումները հայտարարել են Իրաքում ԱՄՆ-ի «Այն ալ Ասադ» ռազմակայանի գնդակոծման մասին։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Իրաքի իսլամական դիմադրությունը», որի մեջ մտնում են շիաների զինված կազմավորումները, հայտարարել է, որ գնդակոծել է Իրաքի արևմուտքում գտնվող Անբար նահանգում գտնվող Այն ալ Ասադ ամերիկյան ռազմակայանը:
Սա արդեն երկրորդ գնդակոծությունն է այդ բազայի վրա մեկ օրից էլ քիչ ժամանակում։
«Իրաքի իսլամական դիմադրության» մարտիկները համապատասխան զենքով գնդակոծել են Իրաքի արևմուտքում գտնվող Այն ալ Ասադ ամերիկյան օկուպացիոն բազան և դիպել են թիրախին», - ասվում է կազմավորման հայտարարության մեջ:
Ավելի վաղ Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ Զինված ուժերի անձնակազմն ու բազաները հոկտեմբերի 17-ից ի վեր 55 անգամ գնդակոծության են ենթարկվել, որոնց հետևանքով վիրավորվել է 59 զինվորական:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ Հայաստանի՝ Ուկրաինային հրթիռներ մատակարարելու վերաբերյալ լուրերի մասին
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է օտարերկրյա և հայկական մի շարք լրատվամիջոցներում տարածված լուրը, թե Հայ...
Հայ գերու դեմ հարուցված քրգործի նյութերն Ադրբեջանն ուղարկել է ծանր հանցագործությունների դատարան
Ադրբեջանում ավարտվել է այս տարվա օգոստոսին օկուպացված Քարվաճառում կալանավորված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դեմ հարուց...
Մանրամասներ՝ Արարատի մարզում Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցից վիրավորված զինծառայողի առողջական վիճակի մասին
Արարատի մարզի Պարույր Սևակի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի արձակած կրակոցից վիրավորված զինծառայող Է. Հ.–ն վիրահատվել...
Լիբանանում ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հրամանատարի տեղակալին
Լիբանանում ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հրամանատարի տեղակալին։ Այս մասին հայտնում է Jerusalem Post թերթը։ Տեղեկությ...