Գազա կմտնի օրական 70 հազար լիտր վառելիք․ Իսրայելը թույլատրել է
Իսրայելը համաձայնել է, որ Եգիպտոսով օրական 70 հազար լիտր վառելիք մտնի Գազայի հատված։ Այս մասին նշվում է ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման վարչության զեկույցում։
«Նոյեմբերի 19-ին Եգիպտոսից Գազա է մտել 69 հազար լիտր վառելիք։ Իսրայելի իշխանությունները հաստատել են, որ կսկսեն թույլատրել Եգիպտոսից օրական մոտ 70 հազար լիտր վառելիքի ներկրումը, ինչը զգալիորեն ցածր է հիմնական մարդասիրական գործողությունների իրականացման համար անհրաժեշտ նվազագույն պահանջներից»,-գրված է փաստաթղթում։
Պաղեստինցի փախստականների օգնությամբ զբաղվող գործակալությունը նախատեսում է վառելիքը բաշխել հիվանդանոցներում, ջրամատակարարման և սանիտարական օբյեկտներում, ապաստարաններում և այլ ծառայություններում պարենի բաշխման ու գեներատորների աշխատանքը պահպանելու համար:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ Հայաստանի՝ Ուկրաինային հրթիռներ մատակարարելու վերաբերյալ լուրերի մասին
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է օտարերկրյա և հայկական մի շարք լրատվամիջոցներում տարածված լուրը, թե Հայ...
Մանրամասներ՝ Արարատի մարզում Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցից վիրավորված զինծառայողի առողջական վիճակի մասին
Արարատի մարզի Պարույր Սևակի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի արձակած կրակոցից վիրավորված զինծառայող Է. Հ.–ն վիրահատվել...
Հայ գերու դեմ հարուցված քրգործի նյութերն Ադրբեջանն ուղարկել է ծանր հանցագործությունների դատարան
Ադրբեջանում ավարտվել է այս տարվա օգոստոսին օկուպացված Քարվաճառում կալանավորված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դեմ հարուց...
Լիբանանում ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հրամանատարի տեղակալին
Լիբանանում ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հրամանատարի տեղակալին։ Այս մասին հայտնում է Jerusalem Post թերթը։ Տեղեկությ...