Գազայում պատանդների ազատ արձակումից հետո Իսրայելը կշարունակի գործողությունները
Նույնիսկ ժամանակավոր զինադադարից և պատանդներին ազատ արձակելուց հետո Իսրայելը կշարունակի Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ոչնչացման գործողությունը։ Այս մասին ասել է Իսրայելի արտակարգ կառավարության նախարար և պատերազմական կաբինետի անդամ Բենի Գանցը: Նրա խոսքով, ինչպես մեջբերում է Galei IDF ռադիոն, իսրայելական բանակի գործողությունն այժմ միայն ուժեղանում է։
«Նույնիսկ եթե պատանդների վերադարձի համար դադար լինի, մենք կվերադառնանք և ամբողջ ուժով կհարվածենք հակառակորդին: Ներկայումս գործողությունն ընդլայնվում, ինտենսիվանում և խորանում է»,- այս մասին ասել է Գանցը, որի խոսքերը մեջբերել է «Գալեյ ցախալ» ռադիոն:
Հավելենք, որ ավելի վաղ Al Arabiya հեռուստաալիքը հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը մոտ են համաձայնության գալուն 50 քաղաքացիական պատանդների ազատ արձակման վերաբերյալ՝ 3-5 օրվա ընթացքում հումանիտար զինադադարի դիմաց:
Նմանատիպ հոդվածներ
Ղազախստանի ՊՆ-ն՝ Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ լուրերի մասին
Ղազախստանի ՊՆ-ն հերքել է Հայաստանին զենքի մատակարարումների մասին տեղեկությունները։ Այս մասին տեղեկանում ենք տեղի լրատվամ...
Կիևը պատրաստ է շարունակել պատերազմը մինչև վերջին ուկրաինացին
Ռազմի դաշտում վիթխարի կորուստները ուկրաինական ղեկավարությանը ստիպում են «ծեր տղամարդկանց» նետել առաջին գիծ, Ուկրաինայի զ...
Թուրքիան հուսով է, որ ԱՄՆ-ից F-16-ի գնման հարցումն արագ կավարտվի առանց որևէ պայմանի
Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ-ից F-16-ի գնման հարցումն արագ կավարտվի առանց որևէ պայմանի և սահմանափակումների: Այս մաս...
ՀՀ-ն Հնդկաստանից անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգ է գնում․ Eurasian Times
Հայաստանը Հնդկաստանից գնում է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի հակադրոնային համակարգ։ Այս մասին գրում է Eurasian...