Կիևը պատրաստ է շարունակել պատերազմը մինչև վերջին ուկրաինացին
Ռազմի դաշտում վիթխարի կորուստները ուկրաինական ղեկավարությանը ստիպում են «ծեր տղամարդկանց» նետել առաջին գիծ, Ուկրաինայի զինված ուժերի շարքերում կանանց թիվն արդեն անցել է 40 հազարը: Կիևը մտադիր է պատերազմը շարունակել «մինչև վերջին ուկրաինացին»՝ հանուն արևմտյան շահերի: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզական ծառայության մամուլի բյուրոն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Ուկրաինացի զինվորականների վիթխարի կորուստները Կիևին ստիպում են մարտ ուղարկել «ծերուկներին»: Ուկրաինայի Զինված ուժերն արդեն նոր ստորաբաժանումներ են կազմում 40 տարեկանից բարձր մարտիկներից և սկսել են մոբիլիզացնել 50 տարեկանից բարձր տղամարդկանց: Ըստ որի՝ Ուկրաինայի խորհրդարանում գրանցված շարքային անձնակազմի զորակոչային տարիքը 60-ից կավելանա 65, իսկ հրամանատարականին՝ 65-ից 70 տարեկան»,- ասված է հայտարարությունում:
Ռազմաճակատում մարդկային ռեսուրսների սուր պակասը ստիպում է Զելենսկու ռեժիմին ավելացնել կանանց թիվը ուկրաինական բանակի շարքերում, որոնք, ըստ արևմտյան գնահատականների, արդեն կազմում են ավելի քան 40 հազար մարդ, նշում է ՌԴ արտաքին հետախուզական ծառայության մամուլի բյուրոն:
«Կիևի ռեժիմն արդեն բարձրացրել է զինվորական ծառայության համար կանանց հավաքագրելու տարիքային շեմը մինչև 60 տարեկան: Բայց դա բավարար չէ Կիևի համար: Ուկրաինայի ռազմական հրամանատարությունը խնդրում է ընդլայնել մոբիլիզացման ենթակա կանանց մասնագիտությունների ցանկը: Հոկտեմբերից բժշկական աշխատողները դարձել են դրա ենթական, ինչի հետևանքով հիվանդանոցներում, կլինիկաներում և դեղատներում կտրուկ սրվել է կադրերի պակասի խնդիրը»,- ասվում է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ղազախստանի ՊՆ-ն՝ Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ լուրերի մասին
Ղազախստանի ՊՆ-ն հերքել է Հայաստանին զենքի մատակարարումների մասին տեղեկությունները։ Այս մասին տեղեկանում ենք տեղի լրատվամ...
Թուրքիան հուսով է, որ ԱՄՆ-ից F-16-ի գնման հարցումն արագ կավարտվի առանց որևէ պայմանի
Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ-ից F-16-ի գնման հարցումն արագ կավարտվի առանց որևէ պայմանի և սահմանափակումների: Այս մաս...
Գազայում պատանդների ազատ արձակումից հետո Իսրայելը կշարունակի գործողությունները
Նույնիսկ ժամանակավոր զինադադարից և պատանդներին ազատ արձակելուց հետո Իսրայելը կշարունակի Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ոչնչացմ...
ՀՀ-ն Հնդկաստանից անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգ է գնում․ Eurasian Times
Հայաստանը Հնդկաստանից գնում է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի հակադրոնային համակարգ։ Այս մասին գրում է Eurasian...