Թուրքիան հուսով է, որ ԱՄՆ-ից F-16-ի գնման հարցումն արագ կավարտվի առանց որևէ պայմանի
Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ-ից F-16-ի գնման հարցումն արագ կավարտվի առանց որևէ պայմանի և սահմանափակումների: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը:
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ԱՄՆ-ը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի մեր ազգային անվտանգությանը անմիջականորեն առնչվող հարցերի նկատմամբ իր սխալ վերաբերմունքն ուղղելու համար։ Այս կապակցությամբ Մենք բոլոր մակարդակներում հույս ենք հայտնել, որ արագ կավարտենք F-16-ի գնման և արդիականացման մեր հարցման քննարկումը՝ առանց որևէ պայմանների և սահմանափակումների», - ասել է Ֆիդանը:
Միաժամանակ, Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Անկարան շարունակում է համագործակցել ԱՄՆ-ի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ տարածաշրջանային ու գլոբալ հարցերի շուրջ։
Նմանատիպ հոդվածներ
Ղազախստանի ՊՆ-ն՝ Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ լուրերի մասին
Ղազախստանի ՊՆ-ն հերքել է Հայաստանին զենքի մատակարարումների մասին տեղեկությունները։ Այս մասին տեղեկանում ենք տեղի լրատվամ...
Կիևը պատրաստ է շարունակել պատերազմը մինչև վերջին ուկրաինացին
Ռազմի դաշտում վիթխարի կորուստները ուկրաինական ղեկավարությանը ստիպում են «ծեր տղամարդկանց» նետել առաջին գիծ, Ուկրաինայի զ...
Գազայում պատանդների ազատ արձակումից հետո Իսրայելը կշարունակի գործողությունները
Նույնիսկ ժամանակավոր զինադադարից և պատանդներին ազատ արձակելուց հետո Իսրայելը կշարունակի Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ոչնչացմ...
ՀՀ-ն Հնդկաստանից անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգ է գնում․ Eurasian Times
Հայաստանը Հնդկաստանից գնում է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի հակադրոնային համակարգ։ Այս մասին գրում է Eurasian...