Անդրբեջանը կրկին կեղծ մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչների համար ճեպազրույցի ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն կրկին մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ հասցեին։
Հաջիզադեն, մասնավորապես, հայտարարել է. «44-օրյա պատերազմից հետո մեծ քանակությամբ զենք ու զինամթերք է ուղարկվել Ղարաբաղ։ Այս զինատեսակների մի մասն արտադրվել է 2021 թվականին։ Ադրբեջանի տարածքները ականապատվել են համեմատաբար նոր ականներով, Հայաստանը զորավարժություններ է անցկացրել քաղաքացիականների և զինվորականների համար, որպեսզի նրանք կարողանան հարվածել Ադրբեջանի ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքին»։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարի «Ադրբեջանի տարածքներն» (նկատի ունի Արցախի Հանրապետությունը) օգտագործվել են զենքի տեղափոխման համար:
Նմանատիպ հոդվածներ
Տրամաբանական է, որ ցանկացած ճանապարհ, որն անցնում է ՀՀ-ի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Կլաար
Միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացա...
Հայաստանի բոյկոտը ՀԱՊԿ նիստերին «ափսոսանք է առաջացնում». Զախարովա
Հայաստանի բոյկոտը ՀԱՊԿ նիստերին «ափսոսանք է առաջացնում»: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան` անդրա...
Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացին
Արաբագետ մի երիտասարդ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվտանգային ոլորտին վերաբերող հարց ուղղեց`հետաքրքրվելով, թե Ադրբեջանն ին...
Ինչու կառավարության նիստի ժամանակ անջատվեց հոսանքը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցավ էլեկտրաէներգիայի կարճաժամկետ անջատում, ինչը...