ԱՄՆ-ից մեկնաբանել են Ադրբեջանի՝ ԱԳ նախարարների վաշինգտոնյան հանդիպումից հրաժարվելը
Միացյալ Նահանգները վերահաստատում է, որ շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենի խոսնակ Մեթյու Միլլերն՝ մեկնաբանելով Բաքվի երեկվա հայտարարությանը, որ հրաժարվում է Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից։
«Մենք շարունակում ենք աջակցել խաղաղ բանակցություններին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները լուծելու համար։ Մենք խրախուսում են կողմերին ներգրավվել այդ բանակցություններում, անկախ նրանից՝ դրանք կլինեն այստեղ, թե մեկ այլ տեղ, և դա շարունակելու է մնալ մեր քաղաքականությունը», - ասել է պետդեպարտամենի խոսնակը։
Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Բաքուն հրաժարվել է ԱԳ նախարարների վաշինգտոնյան հանդիպումից
Նմանատիպ հոդվածներ
«Սա պատմական բյուջե է». Նիկոլ Փաշինյան
2024 թ. պետական բյուջեն պատմական ժամանակների պատմական բյուջե է: Այս մասին այսօր Ազգային ժողովում պետական բյուջեի քն...
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
Բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լ...
Տրամաբանական է, որ ցանկացած ճանապարհ, որն անցնում է ՀՀ-ի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Կլաար
Միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացա...
Հայաստանի բոյկոտը ՀԱՊԿ նիստերին «ափսոսանք է առաջացնում». Զախարովա
Հայաստանի բոյկոտը ՀԱՊԿ նիստերին «ափսոսանք է առաջացնում»: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան` անդրա...