Ադրբեջանը «վճարում է»․ Բեգլարյանը՝ բանաձևի մասին, որով ԱՄՆ-ին արգելվում է ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին
Հաճելի է տեսնել, որ Սենատը միաձայն ընդունեց օրինագիծ, որը վերացնում է 907-րդ հոդվածից հրաժարվելու և Ադրբեջանին առնվազն 2 տարով ռազմական օգնություն տրամադրելու` ԱՄՆ նախագահի լիազորությունները: Այս մասին Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Առաջին գործնական գինը, որ Ադրբեջանը վճարում է Հայաստանի և Արցախի դեմ իրականացրած ագրեսիաների և ցեղասպանության համար»,- նշել է նա։
Երեկ հայտնել էինք, որ նոյեմբերի 16-ին ԱՄՆ Սենատն ընդունել էր բանաձև, որով արգելվում է երկրին ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին։ Օրինագիծը նախագահին արգելում է առաջիկա երկու տարում հրաժարվել Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածից, որը ԱՄՆ կառավարությանն արգելել է Ադրբեջանի կառավարությանն ուղիղ օժանդակություն ցուցաբերել։
Նմանատիպ հոդվածներ
«Սա պատմական բյուջե է». Նիկոլ Փաշինյան
2024 թ. պետական բյուջեն պատմական ժամանակների պատմական բյուջե է: Այս մասին այսօր Ազգային ժողովում պետական բյուջեի քն...
Տրամաբանական է, որ ցանկացած ճանապարհ, որն անցնում է ՀՀ-ի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Կլաար
Միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացա...
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
Բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լ...
Հայաստանի բոյկոտը ՀԱՊԿ նիստերին «ափսոսանք է առաջացնում». Զախարովա
Հայաստանի բոյկոտը ՀԱՊԿ նիստերին «ափսոսանք է առաջացնում»: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան` անդրա...