Քաղաքականություն
ԱՄՆ Պետդեպարտամենտը դադարեցնում է ռազմական աջակցությունը Ադրբեջանին
ԱՄՆ-ն դադարեցրել է ռազմական և այլ բնույթի աջակցությունը Ադրբեջանին, չեղարկել բարձր մակարդակի մի քանի այց՝ այդպիսով ազդանշան տալով Բաքվին, որ երկկողմ հարաբերությունները չեն կարգավորվի, քանի դեռ…
ԱՄՆ-ն դադարեցրել է ռազմական և այլ բնույթի աջակցությունը Ադրբեջանին, չեղարկել բարձր մակարդակի մի քանի այց՝ այդպիսով ազդանշան տալով Բաքվին, որ երկկողմ հարաբերությունները չեն կարգավորվի, քանի դեռ առաջընթաց չի գրանցվել Հայաստանի հետ բանակցություններում։ Այս մասին հայտնել է ԱՄն պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը։
«Մենք պարզորոշ կերպով հասկացրել ենք, որ Ադրբեջանի հետ ոչինչ նորմալ չի լինի սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո (Արցախի վրա ադրբեջանական հարձակումը-խմբ), մինչև առաջընթաց չտեսնենք խաղաղության ճանապարհին։ Այնպես որ, մենք չեղարկել ենք բարձր մակարդակի որոշ այցեր, դատապարտել ենք Բաքվի գործողությունները, և (աջակցության հետագա տրամադրման) պայմաններից չենք հրաժարվի, մինչև չտեսնենք իրավիճակի իսկական բարելավում»,- հայտարարել է դիվանագետը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հարցով լսումների ժամանակ։
«Մենք բազմիցս ազդանշան ենք տվել այն մասին, որ Հայաստանի տարածքում ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է»,- նշել է Օ’Բրայենը։ Նա խոստովանել է, որ Ադրբեջանը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ նման մտադրություն չկա։ «Բաքվի իշխանությունները մեզ հավաստիացրել են, որ նման մտադրություն չունեն։ Եվ մենք շատ ուշադիր հետևում ենք զորքերի տեղաշարժին և ցանկացած նշանի, որ կարող է վկայել նրանց այլ ծրագրերի մասին։ Ինչպես նշեցի, մենք նրանց հայտարարել ենք, որ գործերը սովորական հուն վերադարձնելու հնարավորություն չի լինի, քանի դեռ խաղաղության համաձայնագիր չի կնքվել»,- ընդգծել է ԱՄՆ արտաքին գերատեսչության աշխատակիցը։
Նմանատիպ հոդվածներ
«Չնայած բոլոր նախազգուշացումներին Երևանը դա արեց»․ Զախարովա
ՀՀ իշխանությունները որոշել են վավերացնել Հռոմի ստատուտը քաղաքական դրդապատճառներով։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է...
«Հայաստանի խնդիրները մեզ համար օտար չեն»․ Բաշար ալ-Ասադ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 15-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետու...
Սաակաշվիլին հայտարարել է, որ Սերգեյ Լավրովի խոսքերը Վրաստանի ռազմական զավթման ուղղակի սպառնալիք են
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը Վրաստանի ռազմական զավթ...
«Հայ քաղաքական գործիչների ագրեսիվ հռետորաբանությունը դուրս է ադեկվատության շրջանակից»․ Զախարովա
Իհարկե, մենք ինտենսիվ շփումներ ունենք մեր փոխադարձ պարտավորությունների, պայմանավորվածությունների, երկկողմ հարաբերություն...