Չէի հավատա Գազայից եկող որևէ բանի, ինչպես` Հյուսիսային Կորեայի պաշտոնատար անձանց տեղեկատվությանը. Լերներ
Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Լերները ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ինքը չի հավատում Գազայի հատվածում զոհված խաղաղ բնակիչների թվի մասին պաղեստինյան կողմի հրապարակած տվյալներին, սակայն Իսրայելցի զինվորականներն այդ մասին սեփական գնահատականներ չունեն:
«Ամբողջ տեղեկատվությունը, որը գալիս է Գազայից, շատ կոշտ գրաքննություն է անցնում։ Ես չէի հավատա որևէ բանի, որը գալիս է Գազայից, ինչպես չէի հավատա Հյուսիսային Կորեայի պաշտոնատար անձանց տեղեկատվությանը», - նշել է ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչը և ավելացրել. «Ես կարծում եմ, որ զոհերի պաշտոնական թիվը կամ այլ տեղեկություններ չափազանց կասկածելի են»:
Ինչպես նշել է Լերները, խնդիրը բարդանում է նրանով, որ պաղեստինյան խմբավորումների գրոհայինները Իսրայելի պաշտպանության բանակի դեմ կռվում են ոչ թե զինվորական համազգեստով, այլ քաղաքացիական հագուստով:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն Հնդկաստանից անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգ է գնում․ Eurasian Times
Հայաստանը Հնդկաստանից գնում է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի հակադրոնային համակարգ։ Այս մասին գրում է Eurasian...
Պատմության մեջ առաջին մարտը տիեզերքում․ Իսրայելը երկրից դուրս հրթիռ է խոցել․ ԶԼՄ
Իսրայելի կողմից հութիների բալիստիկ հրթիռի խոցումը, հավանաբար, պատմության մեջ տիեզերքում առաջին մարտն է դարձել։ Այս մասին...
ՀԱՄԱՍ-ը պատասխանել է Իսրայելի կողմից միջուկային զենք օգտագործելու հնարավորության մասին հայտարարությանը
Գազայի հատվածին միջուկային հարված հասցնելու հնարավորության մասին իսրայելցի նախարարի հայտարարությունները արտացոլում են այ...
Ղազախստանի ՊՆ-ն՝ Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ լուրերի մասին
Ղազախստանի ՊՆ-ն հերքել է Հայաստանին զենքի մատակարարումների մասին տեղեկությունները։ Այս մասին տեղեկանում ենք տեղի լրատվամ...