Ռազմական
Իսրայելը պատրաստ է Ալ-Շիֆա հիվանդանոցից տարհանել նորածին երեխաներին
Julya
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի խորհրդականը հերքում է Գազայի Ալ-Շիֆայի հիվանդանոցի ամբողջական շրջափակումը, սակայն խոստովանում է, որ ոչ բոլորն են կարող դուրս գալ այնտեղից: Այս մասին տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից:
Նրա խոսքով` Իսրայելական բանակը պատրաստ է տարհանել նորածին երեխաներին Գազայի Ալ-Շիֆա հիվանդանոցից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կարողացել է կապ հաստատել Ալ-Շիֆա հիվանդանոցի հետ։ ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն ասել է, որ հիվանդանոցն այլևս չի գործում։
Նշենք, որ Reuters-ի փոխանցմամբ, ՀԱՄԱՍ-ը դադարեցրել էր պատանդների վերաբերյալ բանակցությունները Ալ-Շիֆա հիվանդանոցի դեմ Իսրայելի գործողությունների պատճառով:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն Հնդկաստանից անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգ է գնում․ Eurasian Times
Julya
Պատմության մեջ առաջին մարտը տիեզերքում․ Իսրայելը երկրից դուրս հրթիռ է խոցել․ ԶԼՄ
Julya
ՀԱՄԱՍ-ը պատասխանել է Իսրայելի կողմից միջուկային զենք օգտագործելու հնարավորության մասին հայտարարությանը
Julya
Ղազախստանի ՊՆ-ն՝ Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ լուրերի մասին
Julya
Ավելին Ռազմական բաժնից
Իրանը մերժեց ԱՄՆ-ի առաջարկը. հրադադար չի լինի
1.0