Հայաստանը չի կատարել իր պարտավորությունները․ Իլհամ Ալիև
Ներկայումս տարածաշրջանում խաղաղության օրակարգի շատ լավ հնարավորություններ կան։ Այս մասին այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայիի հետ հանդիպման ընթացքում: Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Երկրի ղեկավարը նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում արդեն նոր իրողություններ են ի հայտ եկել: Իլհամ Ալիևն ընդգծել է, որ տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները պետք է դիտարկել շուրջ 30 տարի շարունակվող օկուպացիայի և Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական ագրեսիայի համատեքստում․ առանց հաշվի առնելու այս օկուպացիայի և ագրեսիայի հետևանքները, սխալ կլինի տարածաշրջանի ապագայի հետ կապված տեսակետներ առաջ քաշել:
Ալիևի խոսքով՝ Հայաստանը ձգտում էր հավերժացնել ադրբեջանական հողերի օկուպացիան:
«Օկուպացիայի ընթացքում իրականացված միջնորդական առաքելությունները բացարձակապես անհաջող էին, օկուպացիայի և ագրեսիայի հետևանքները չվերացվեցին»,- ասել է նա։
Ըստ Ալիևի՝ Հայաստանը չի կատարել 2020 թվականի եռակողմ համաձայնագրի հայտարարությունից բխող պարտավորությունները․
«Այսպես, Հայաստանը ոչ միայն դուրս չի բերել իր զինված ուժերը Ղարաբաղի տարածքից, այլև նույնիսկ նպատակային օգտագործել է այդ տարածքը ռազմական տեխնիկայի, զինված ուժերի անձնակազմի և ականների տեղափոխման համար: Բացի այդ, Հայաստանը չի կատարել Արևելյան Զանգեզուրի և Նախիջվանի միջև հաղորդակցության ստեղծման իր պարտավորությունները»,- հավելել է նա:
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ այդ հարցերն արդեն անցյալում են և ներկայումս տարածաշրջանում խաղաղության օրակարգի շատ լավ հնարավորություններ կան։
Ըստ նրա՝ 44-օրյա պատերազմից հետո հենց Ադրբեջանն է հանդես եկել խաղաղության պայմանագրի նախաձեռնությամբ և դրա հիմքը կազմող սկզբունքներով:
Երկրի ղեկավարը հայտարարել է, որ թեեւ Ադրբեջանը ներկայումս հստակ եւ թափանցիկ ծրագիր է ներկայացնում համակեցության եւ վերադարձի իրավունքի վերաբերյալ, Հայաստանը մերժում է ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու իրավունքը եւ այդ առնչությամբ որեւէ տեսակետ չի ներկայացրել:
Նմանատիպ հոդվածներ
Պատերազմի քննիչ հանձնաժողովը Արցախի վերջին նախագահից սպասում է պատասխաններ․ Քոչարյան
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն այսօր գրավոր նամակ է ուղարկել Արցախի վերջին նախագահ...
ԵՄ դիտորդների ավելացումը կամրապնդի մեր սահմաններին կայունությունը․ ԱԳ փոխնախարար
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում Եվրո...
Էրդողանը Իսրայելին համեմատել է Հայաստանի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը Մերձավոր Արևելքի հակամարտության արդյունքում հիասթափությ...
Վրաստանի ԱԳ նախարարը՝ երկրի տարածքով Ֆրանսիայից Հայաստան զենքի մատակարարման մասին
Վրաստանը հնարավորություն է տալիս Ադրբեջանին և Հայաստանին օգտագործել իր տարանցիկ գործառույթը հավասար պայմաններում։ Վրաստա...