Հայաստանը և Ֆրանսիան պետք է վերջ դնեն սպառազինման և ռազմականացման քաղաքականությանը․ Ադրբեջանի ԱԳՆ
Հայաստանն ու Ֆրանսիան պետք է վերջ դնեն տարածաշրջանում սպառազինության և ռազմականացման քաղաքականությանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեի խոսքով՝ Ֆրանսիայի զրպարտիչ հակաադրբեջանական արշավի և տարածաշրջանում նրա ապակառուցողական գործունեության ֆոնին Հայաստանի ռազմականացման քաղաքականությանը ծառայող քայլերը վկայում են, որ Փարիզը տարածաշրջանում հանդես է գալիս սխալ շահերով։
«Հայաստանը և Ֆրանսիան պետք է վերջ դնեն տարածաշրջանում սպառազինման և ռազմականացման քաղաքականությանը, այդ երկրները պետք է վերջապես հասկանան, որ տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն»,- ասել է նա:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Երևանն ու Փարիզը ստորագրել են ռազմական մատակարարումների պայմանագիր։ Ռազմական վերլուծաբան և հետազոտող Լեոնիդ Ներսիսյանը X-ի իր միկրոբլոգում կիսվել է լուսանկարներով՝ գրելով, որ Հայաստանն արդեն ստացել է նախատեսված զրահատեխնիկան։




Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը չի կատարել իր պարտավորությունները․ Իլհամ Ալիև
Ներկայումս տարածաշրջանում խաղաղության օրակարգի շատ լավ հնարավորություններ կան։ Այս մասին այսօր Ադրբեջանի նախագ...
Պատերազմի քննիչ հանձնաժողովը Արցախի վերջին նախագահից սպասում է պատասխաններ․ Քոչարյան
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն այսօր գրավոր նամակ է ուղարկել Արցախի վերջին նախագահ...
Ուրիշները չեն որոշում՝ մեզ ինչ է պետք․ Արմեն Գրիգորյանը՝ ֆրանսիական զրահամեքենաների գնման մասին
Հայաստանի ու Ֆրանսիայի համագործակցության թեմաներից մեկը հենց «Բաստիոն» զրահապատ մեքենաներն ունենալն էր։ Այս մասին Հ...
ԵՄ դիտորդների ավելացումը կամրապնդի մեր սահմաններին կայունությունը․ ԱԳ փոխնախարար
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում Եվրո...