Պատերազմի քննիչ հանձնաժողովը Արցախի վերջին նախագահից սպասում է պատասխաններ․ Քոչարյան
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն այսօր գրավոր նամակ է ուղարկել Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին, այժմ սպասում է նրա արձագանքին։ Այս մասին «Ազատությանը» հայտնել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Նամակը քիչ առաջ ուղարկել ենք Արցախի ներկայացուցչական շտաբ և սպասում ենք նրան քննիչ հանձնաժողովում»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը։
Ավելի վաղ Քոչարյանն «Ազատությանն» ասել էր, որ Շահրամանյանին կհրավիրեն 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողով, քանի որ ցանկանում էին հանձնաժողով հրավիրել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, նաև պատերազմի օրերին Արցախի պաշտպանության բանակը ղեկավարած Ջալալ Հարությունյանին, բայց Արցախի նախկին նախագահը Բաքվի բանտում է, իսկ Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի դեպքում «խոչընդոտը նրա քրեական գործն է»։
Հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ քննարկումների արդյունքում որոշել են Ջալալ Հարությունյանի և Արայիկ Հարությունյանի փոխարեն մի շարք հարցերի պատասխաններ ստանալ Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանից:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը չի կատարել իր պարտավորությունները․ Իլհամ Ալիև
Ներկայումս տարածաշրջանում խաղաղության օրակարգի շատ լավ հնարավորություններ կան։ Այս մասին այսօր Ադրբեջանի նախագ...
ԵՄ դիտորդների ավելացումը կամրապնդի մեր սահմաններին կայունությունը․ ԱԳ փոխնախարար
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում Եվրո...
Վրաստանի ԱԳ նախարարը՝ երկրի տարածքով Ֆրանսիայից Հայաստան զենքի մատակարարման մասին
Վրաստանը հնարավորություն է տալիս Ադրբեջանին և Հայաստանին օգտագործել իր տարանցիկ գործառույթը հավասար պայմաններում։ Վրաստա...
Ուրիշները չեն որոշում՝ մեզ ինչ է պետք․ Արմեն Գրիգորյանը՝ ֆրանսիական զրահամեքենաների գնման մասին
Հայաստանի ու Ֆրանսիայի համագործակցության թեմաներից մեկը հենց «Բաստիոն» զրահապատ մեքենաներն ունենալն էր։ Այս մասին Հ...