ԵՄ դիտորդների ավելացումը կամրապնդի մեր սահմաններին կայունությունը․ ԱԳ փոխնախարար
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունն ընդլայնելու՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի որոշմանը։
Նա նշել է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ընդլայնելու հարցը տևական ժամանակ է, ինչ քննարկվում էր։
«Կա որոշում ընդլայնել դիտորդների թվաքանակը, ուժեղացնել նրանց կարողությունները, ինչը թույլ կտա ավելի ակտիվ աշխատանքներ տանել դիտարկման հետ կապված, համապատասխան զեկույցներ ներկայացնել Բրյուսել և անդամ երկրներին․ մի բան, որը միանշանակ էլ ավելի կամրապնդի կայունությունը մեր սահմաններին»,- հավելեց Հովհաննիսյանը։
Փոխարտգործնախարարի խոսքով՝ դեռևս պարզ չէ, թե որքանով կավելանա ԵՄ դիտորդների թիվը, սակայն պետք է համապատասխան քանակ ապահովվի, որպեսզի աշխատանքներն առավել արդյունավետ կատարվեն։
Հովհաննիսյանը մանրամասնեց՝ խոսքը դիտորդների քանակն ավելացնելու և նրանց կարողություններն ուժեղացնելու մասին է։
«Այդ ուղղությամբ աշխատանքներն արագ կմեկնարկեն և հապաղում չի լինի»,- ընդգծեց ԱԳ փոխնախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը չի կատարել իր պարտավորությունները․ Իլհամ Ալիև
Ներկայումս տարածաշրջանում խաղաղության օրակարգի շատ լավ հնարավորություններ կան։ Այս մասին այսօր Ադրբեջանի նախագ...
Ուրիշները չեն որոշում՝ մեզ ինչ է պետք․ Արմեն Գրիգորյանը՝ ֆրանսիական զրահամեքենաների գնման մասին
Հայաստանի ու Ֆրանսիայի համագործակցության թեմաներից մեկը հենց «Բաստիոն» զրահապատ մեքենաներն ունենալն էր։ Այս մասին Հ...
Պատերազմի քննիչ հանձնաժողովը Արցախի վերջին նախագահից սպասում է պատասխաններ․ Քոչարյան
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն այսօր գրավոր նամակ է ուղարկել Արցախի վերջին նախագահ...
Էրդողանը Իսրայելին համեմատել է Հայաստանի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը Մերձավոր Արևելքի հակամարտության արդյունքում հիասթափությ...