«ԱՄՆ-ն չի կարող սպառնալ. Իրանն իր հզորության գագաթնակետին է». ԻՀՊԿ
Իրանը չի բացառում, որ մերձավորարևելյան հակամարտությունը շուտով էլ ավելի կընդլայնվի, սակայն պատրաստ է ցանկացած զարգացման։ Նման կարծիք է հայտնել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն։
«Այսօր մենք տեսնում ենք, որ պատերազմն ընդլայնվել է, և Լիբանանը ներքաշվել է դրա մեջ: Հնարավոր է, որ ապագայում հակամարտության մասշտաբները մեծանան: Մենք չգիտենք, թե ինչ կլինի հետո, բայց Իրանը պատրաստ է բոլոր սցենարներին», - նրա խոսքերը մեջբերում է Tasnim գործակալությունը:
Նրա խոսքով` ԱՄՆ–ն չի կարող սպառնալ Իրանին, քանի որ Իսլամական Հանրապետությունը այժմ գտնվում է իր հզորության գագաթնակետին, Պաղեստինի նկատմամբ Իրանը պատրաստ է հակամարտության զարգացման ցանկացած սցենարի։
«ԱՄՆ-ը չի կարող սպառնալ Իրանին»,- հավելել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին. -«Իրանը, սկզբունքորեն, այն իրավիճակում չէ, որ ինչ-որ մեկը ցանկանա սպառնալ իրեն, քանի որ մենք այժմ գտնվում ենք մեր ռազմական հզորության գագաթնակետին»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն Հնդկաստանից անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգ է գնում․ Eurasian Times
Հայաստանը Հնդկաստանից գնում է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի հակադրոնային համակարգ։ Այս մասին գրում է Eurasian...
Պատմության մեջ առաջին մարտը տիեզերքում․ Իսրայելը երկրից դուրս հրթիռ է խոցել․ ԶԼՄ
Իսրայելի կողմից հութիների բալիստիկ հրթիռի խոցումը, հավանաբար, պատմության մեջ տիեզերքում առաջին մարտն է դարձել։ Այս մասին...
ՀԱՄԱՍ-ը պատասխանել է Իսրայելի կողմից միջուկային զենք օգտագործելու հնարավորության մասին հայտարարությանը
Գազայի հատվածին միջուկային հարված հասցնելու հնարավորության մասին իսրայելցի նախարարի հայտարարությունները արտացոլում են այ...
Ղազախստանի ՊՆ-ն՝ Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ լուրերի մասին
Ղազախստանի ՊՆ-ն հերքել է Հայաստանին զենքի մատակարարումների մասին տեղեկությունները։ Այս մասին տեղեկանում ենք տեղի լրատվամ...