Իսկապես դիտարժան էր. Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահը՝ Երևանում անցկացված աշխարհի առաջնության մասին
Սամբոյի միջազգային ֆեդերացիայի (FIAS) նախագահ Վասիլի Շեստակովը խոսել է 2023 թվականի աշխարհի առաջնության մասին, որնց անցկացվեց Երևանում։
«Սամբոյի աշխարհի առաջնությունն իսկապես դիտարժան ստացվեց և մարզիկներին ու հանդիսատեսին պարգևեց նոր վառ հույզեր ու հաղթանակներ: Կցանկանայի նշել կամերունցի սամբիստ Սեյդու Նջիե Մուլուի հաջողությունը։ Շատ ուրախ եմ, որ մեդալներ նվաճած երկրների աշխարհագրությունը ընդլայնվում է»,- Շեստակովի խոսքերն է մեջբերում FIAS-ի մամուլի ծառայությունը։
Նա նաև իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի սամբոյի ֆեդերացիային և աշխարհի առաջնության գլխավոր գործընկերներին սամբոյի 85-ամյակի Աշխարհի գավաթի կազմակերպման և անցկացման գործում ցուցաբերած աջակցության համար։
Մրցաշարն անցկացվել է Երևանում նոյեմբերի 10-ից 12-ը։
Ինչպես արդեն հայտնել էինք՝ Հայաստանի հավաքականները 5 արծաթե և 5 բրոնզե մեդալով են ավարտել ելույթները Երևանում անցկացված Սամբոյի մեծահասակների աշխարհի 2023 թվականի առաջնությունում: Մրցումային վերջին՝ երրորդ օրը, ԱԱ-ի փոխչեմպիոնի կոչմանն արժանացել են Ավետիք Պողոսյանը, Բորիս Շատվերյանը և Դավիթ Գրիգորյանը, իսկ բրոնզե մեդալակիր է դարձել Վաչիկ Վարդանյանը:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱ փոխչեմպիոնների կոչում, 10 մեդալ՝ Սամբոյի աշխարհի առաջնությունում
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի հավաքականները 5 արծաթե և 5 բրոնզե մեդալով են ավարտել ելույթները Երևա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հայաստանում Ուելսի հետ խաղից առաջ ձերբակալվել է 32 բրիտանացի ֆուտբոլասեր. BBC
Բրիտանական ֆուտբոլի հավաքականի 32 ուելսցի ֆուտբոլասեր ձերբակալվել են այսօր Երևանում կայացած Եվրոպայի 2024 թվականի առաջնո...
Եվրոպա Լիգայի Գերմանիա–Սերբիա հանդիպման տեսուչն ու պատվիրակը կլինեն Հայաստանից
ՀՖՖ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը նշանակվել է ՈւԵՖԱ Եվրոպա Լիգայի A...
Հայաստան-Ուելս խաղն ավարտվեց 1:1 հաշվով
Եվրո-2024-ի ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանում մրցեց Ուելսի թիմի հետ: Նշենք, որ խաղն ավարտվ...