«Անհրաժեշտության դեպքում Իսրայելը ամուր կկանգնի ողջ աշխարհի դեմ». Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել Արեւմուտքին աջակցել Գազայում հրադադարի ռեժիմից հրաժարվելու որոշմանը, ինչպես նաեւ դրա նպատակին՝ ՀԱՄԱՍ-ի լիակատար ոչնչացմանը, հայտնում է Интерфакс-ը։
Մամուլի ասուլիսում Իսրայելի վարչապետն ասել է, որ որոշ երկրներում «կան մարդիկ, ովքեր ճնշում են գործադրում առաջնորդների վրա՝ հրադադարի հաստատման համար»: «Մի տրվեք ճնշմանը. Մեր պատերազմը ձեր պատերազմն է։ Իսրայելը պետք է հաղթի հանուն իր և հանուն ամբողջ աշխարհի»,- հորդորել է Նեթանյահուն։ Նա հավելել է, որ «ոչ մի միջազգային ճնշում, ոչ մի կեղծ մեղադրանք Իսրայելի պաշտպանության բանակի դեմ չի ազդի Իսրայելի՝ իրեն պաշտպանելու պնդումների վրա»։
«Անհրաժեշտության դեպքում Իսրայելը ամուր կկանգնի ողջ աշխարհի դեմ»,- ընդգծել է Նեթանյահուն։
Իսրայելի վարչապետը նաև ասել է, որ իսրայելցի զինվորականները կմնան Գազայում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, որպեսզի կանխեն անկլավի օգտագործումը Իսրայելի դեմ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ը հարձակվել է Սիրիայի արևելքում գտնվող զենքի պահեստի վրա
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածել են Սիրիայի արևելքում գտնվող իրանամետ խմբ...
Եվս մեկ երկիր Իսրայելի դեմ պատերազմ է հայտարարել
Եմենը պաշտոնապես հայտարարել է պաղեստինա-իսրայելական հակամարտությանը միջամտելու մասին։ Եմենի զինված ուժերի ներկայացուցչու...
ՊՆ-ն ՈՄԱ-ին ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տվել. ինչ են մանրամասնում կազմակերպությունից
«ՀՀ ԶՈՒ-ն սահմանային և թիկունքային պահպանության տեղամասերում ամրաշինական և ինժեներական աշխատանքները պատշաճ իրականացնում...
«Ամերիկան և անձամբ Ջո Բայդենը պետք է ընդունեն դա». Էրդողան
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է ընդունի այն փաստը, որ Գազաան պատկանում է պաղեստինցիներին։ Հակառակ դեպքում Մերձավոր Արևելքո...