Լիբանանյան «Հըզբոլլահ»-ը ռուսական հականավային հրթիռներ ունի․ Reuters
Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման տրամադրության տակ կան ռուսական հականավային հրթիռներ, որոնք կարող են կիրառվել Միջերկրական ծովում ամերիկյան ռազմանավերի դեմ: Այս մասին հայտնում է Reuters-ը ։
Անցյալ շաբաթ «Հըզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլան հայտարարել էր, որ խմբավորումը «ինչ-որ բան ունի պահեստում» ամերիկյան նավերի համար, որոնք տեղակայված են տարածաշրջանում ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի պատերազմի սկսվելուց հետո:
Նրա խոսքով ՝ ԱՄՆ ռազմանավերը «չեն վախեցնում և չեն վախեցնի» խմբավորմանը։
Լիբանանում Reuters-ի երկու աղբյուրներ, որոնք ծանոթ են «Հըզբոլլահ»-ի հնարավորություններին, պնդում են, որ Նասրալլան նկատի է ունեցել խմբավորման զգալիորեն մեծացած ռազմական ներուժը, որը ներառում է նաև ռուսական արտադրության հրթիռը։
Նշվում է, որ երեք գործող և մեկ նախկին ամերիկացի պաշտոնյաներ հայտարարել են, որ լիբանանյան խմբավորումը ստեղծել է զենքի տպավորիչ զինանոց, այդ թվում ՝ հականավային հրթիռներ:
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Reuters-ին ասել է, որ Կրեմլը տեղեկություն չունի այն մասին, թե արդյոք «Հըզբոլլահ»-ը նման հրթիռներ ունի:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն Հնդկաստանից անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգ է գնում․ Eurasian Times
Հայաստանը Հնդկաստանից գնում է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի հակադրոնային համակարգ։ Այս մասին գրում է Eurasian Times...
Պատմության մեջ առաջին մարտը տիեզերքում․ Իսրայելը երկրից դուրս հրթիռ է խոցել․ ԶԼՄ
Իսրայելի կողմից հութիների բալիստիկ հրթիռի խոցումը, հավանաբար, պատմության մեջ տիեզերքում առաջին մարտն է դարձել։ Այս մասին...
ՀԱՄԱՍ-ը պատասխանել է Իսրայելի կողմից միջուկային զենք օգտագործելու հնարավորության մասին հայտարարությանը
Գազայի հատվածին միջուկային հարված հասցնելու հնարավորության մասին իսրայելցի նախարարի հայտարարությունները արտացոլում են այ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Oդային աննախադեպ ռմբակոծություն». տեսախցիկը ֆիքսել է Իսրայելի կողմից հարվածների պահը
Ավելի քան 200 խաղաղ բնակիչ է զոհվել Գազայի հատվածում իսրայելական ուժերի վերջին հարվածների ժամանակ: Այս մասին հաղորդում է...