Բոլոր բուհերը պետք է տեղափոխվեն Ակադեմիական քաղաք․ վարչապետ
Պետք է բարձրագույն կրթության որակը բարձրացվի, և պետք է պետական ապահովմամբ առնվազն ութ բուհ ունենանք։ Ու նաև մասնավոր բոլոր բուհերը պետք է տեղափոխվեն Ակադեմիական քաղաք։ Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ հիմա համատարած է՝ բարձրագույն դիպլոմ ունեցող անձինք աշխատանք չեն գտնում։
«Սա պրոբլեմ է և՛ անհատի, և՛ հասարակության, և՛ պետության համար, պետության համար խնդիր է, որովհետև տնտեսության զարգացման ամբողջ ներուժը պատշաճ կերպով չի լինում օգտագործել, մարդկանց համար խնդիր է, որովհետև իրենց օբյեկտիվ պոտենցիալը չեն կարողանում իրականացնել»,- նշեց նա։
Վարչապետն ասաց, թե խնդիր են դրել, որ ՀՀ-ում բարձրագույն կրթության որակն էականորեն փոխվի․ «Մենք պետք է Հայաստանում ունենանք պետության կողմից ֆինանսավորվող մինչև ութ բուհ ու բոլոր բուհերը պետք է տեղափոխվեն Ակադեմիական քաղաք»։
Հիշեցնենք, որ Ակադեմիական քաղաքի ֆիզիկական տեղադիրքի համար նախատեսվում են երկու տեղամասեր` Երևան քաղաքի 17-րդ թաղամասին հարող տարածքը, որի գերակշռող մասը պետական կամ համայնքային սեփականություն է և Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը:
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքացիները մնացել են առանց ինտերնետ կապի. ինչն է պատճառը
Team Telecom Armenia-ի բաժանորդները մնացել են առանց ինտերնետ կապի: Auroranews-ը զանգեր է ստանում բաժանորդներից: &nb...
Ժողովուրդը, եթե անգամ այնտեղ չէ, միևնույնն է՝ այդ հողի ու գույքի տերն է․ Օկամպոն՝ արցախցիների մասին
Հիմա շատ կարևոր է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների վերականգնումը՝ ըստ միջազգային նորմերի: Այս մասին «Արմենպրեսին»...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Որն է Երևանում ստեղծված խցանումների պատճառը․ ինչ իրավիճակ է Սարալանջի պողոտայում
Վաղ առավոտից Auroranews-ն ահազանգեր է ստանում, որ Երևանի Սարալանջի պողոտայի և «Բելաջիո» ռեստորանի մոտ՝ թունելի հատվածը ե...
Արցախում պայթյունի հետևանքով մահացածների ընտանիքներին գումար կտրամադրվի․ քաղաքապետարանը քննարկում է
Երևանի քաղաքապետարանում քննարկվում է Արցախում Ստեփանակերտ–Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում պայ...