Ռուս զինվորականները սպանել են Վրաստանի քաղաքացու. մանրամասներ
Վրաստանի և Հարավային Օսիայի միջև բաժանարար գծի մոտ ռուս զինվորները մահացու վիրավորել են Վրաստանի քաղաքացուն՝ նրան ձերբակալելու փորձի ժամանակ։ Տեղեկությունը հաստատել են Վրաստանի պետական անվտանգության ծառայությունից։ Վրաստանի եւս մեկ քաղաքացի է բերման ենթարկվել։ Ենթադրաբար, բերման ենթարկելու պատճառը սահմանապահների տեսանկյունից ապօրինի հատումն է եղել բաժանարար գիծը։
«Current Time»-ը պարզաբանում է զոհերի անունները. Մահացածը տեղի 58-ամյա բնակիչ Թամազ Գինթուրին է, ով 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի վետերան է։ Ձերբակալվածը 35-ամյա Լեւան Դոդիաշվիլին է։ Նա հավանաբար վիրավոր է և գտնվում է Ցխինվալիի քննչական մեկուսարանում։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և նախագահ Սալոմե Զուրաբիվշիլին միջազգային հանրությանը կոչ են արել արձագանքել Գինտուրիի սպանությանը։ Գարիբաշվիլին կատարվածն անվանել է «բարդ փաստ», իսկ Զուրաբիշվիլին՝ «բացահայտ հարձակում վրացական պետականության վրա»։ Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել սպանության և առևանգման դեպքի առթիվ։
Հավելենք` նշվում է, որ Վրաստանի քաղաքացին սպանվել է եկեղեցի գնլու ճանապարհին:
Նմանատիպ հոդվածներ
Վագիֆ Խաչատրյանը դատապարտեց 15 տարվա ազատազրկման
Լեռնային Ղարաբաղի բնակիչ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին Բաքվի դատարանը դատապարտեց 15 տարվա ազատազրկման։ Տեղեկությունը հայտնու...
Գերեվարված անձանց վերաբերյալ տեղեկություններ են փոխանցվել ընտանիքներին. մանրամասներ
Սեպտեմբերի 19-20-ի ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի կողմից գերեվարված 16 անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական...
Ինչու՞ է «Հանրապետության հրապարակ» կայարանում կամարները դեղին գույն ներկված. պարզաբանում են Մետրոպոլիտենից
Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում կամարները կիսով չափ վառ դեղին գույնով են ներկել, ինչը հարուցել...
Նոյեմբերի 1-ից «40 000+10 000 դրամ սոցիալական աջակցություն» ծրագիրը նոր պայմաններով կտրվի
Արցախից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետություն տեղափոխված քաղաքացիների մի մասը նոյեմբերի 1-ից այլևս «40 000+10 000»...