Ինչու՞ է «Հանրապետության հրապարակ» կայարանում կամարները դեղին գույն ներկված. պարզաբանում են Մետրոպոլիտենից
Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում կամարները կիսով չափ վառ դեղին գույնով են ներկել, ինչը հարուցել է քաղաքացիների դժգոհությունը:
Մասնավորապես, համացանցում օգտատերերը նշում են, որ սա «անճաշակություն է», «տեսքը լրիվ փչացրել են», դեղին գույնը տեղին չէ, երբ տասնամյակներով այդ կամարները սպիտակով են ներկված եղել: Ոմանք էլ կատակում են՝ գուցե շուտով կապույտ երանգն էլ կավելացնեն ու կդառնա Ուկրաինայի դրոշը:
Auroranews-ը կապ հաստատեց Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի խոսնակ Տաթև Խաչատրյանի հետ, որպեսզի պարզաբանում ստանանք, թե ինչու՞ են հենց դեղին գույնը նախընտրել:
Մեզ հետ զրույցում Տաթև Խաչատրյանը նշեց. ««Հանրապետության հրապարակ» կայարանի միջսյունային հատվածը դեղին գույնով ներկված է գրեթե 1 ամիս։ Ներկը հիդրոծածկիչ հատկություն ունի։ Տրանսպորտային համակարգում դեղին գույնը զգոնացնող, զգուշացնող նշանակություն ունի այդ իսկ պատճառով ընտրվել է դեղինը։ Հավելյալ նշեմ նաև,որ շարժասանդուղքի աստիճանածածկույթի եզրաշերտերի գույնը նույնպես դեղին է։ Նպատակ ենք ունեցել որոշակի չափով պահպանել գունային լուծման ամբողջականությունը»։
Նմանատիպ հոդվածներ
Նոյեմբերի 1-ից «40 000+10 000 դրամ սոցիալական աջակցություն» ծրագիրը նոր պայմաններով կտրվի
Արցախից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետություն տեղափոխված քաղաքացիների մի մասը նոյեմբերի 1-ից այլևս «40 000+10 000»...
ԿԽՄԿ-ն օգնություն է տրամադրում Արցախում մնացած հայերին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) մարդասիրական օգնություն է տրամադրում այն մարդկանց, որոնք մնացել են հայաբնակ Արցախո...
«Ընդհանուր ջուրը փակել ենք, որ ո՛չ «պանսիոնատներն» ունենան ջուր, ո՛չ էլ գյուղացիները». Արզական գյուղում խմելու ջուր չկա
Կոտայքի մարզի Արզական գյուղը, որտեղից Երևանի 50% ջուրն է ապահովվում, հիմա շատ լուրջ ջրի խնդիր ունի: Նման ահազանգ է ստացե...
ԼՂ-ից տեղահանված բնակիչների մոտ բավական քանակով զենք կա. 11 կալանավորված է տեղափոխվել ՀՀ. ՆԳ նախարար
Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակիչների մոտ բավական քանակով զենք կա, ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախա...