Ռազմական

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Պատերազմից մեկ ամիս անց․ Երուսաղեմում հիշում են զոհերին

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Պատերազմից մեկ ամիս անց․ Երուսաղեմում հիշում են զոհերին
Իսրայելցիները Երուսաղեմի Հին քաղաքի արևմտյան պատի մոտ (Լացի պատ) հարգել են հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ զոհվածների հիշատակը և հիշել են պատանդներին: Տեղեկությունը փոխանցում է BBC-ի…

Իսրայելցիները Երուսաղեմի Հին քաղաքի արևմտյան պատի մոտ (Լացի պատ) հարգել են հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ զոհվածների հիշատակը և հիշել են պատանդներին: Տեղեկությունը փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

Հավաքվածները 1400 մոմ են վառել․ այն խորհրդանշում է հարձակման ժամանակ սպանվածների թիվը։  Բացի այդ, Լացի պատին պրոյեկտվել են ՀԱՄԱՍ-ի 240 պատանդներից մի քանիսի լուսանկարները, որոնք այժմ գտնվում են Գազայում:

 

Իսրայելի բնակիչները, տեղի ժամանակով ժամը 11:00-ին, մեկ րոպե լռությամբ հարգել են ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով զոհվածների հիշատակը, որը տեղի է ունեցել ուղիղ մեկ ամիս առաջ:

 

Ակցիան կազմակերպել էին զոհվածների հարազատները. Նրանք կոչ են արել մարդկանց հագնել սև շապիկներ, իսկ մեկ րոպե լռությունից հետո երգել ազգային հիմնը:

 

Հիշատակի արարողությունները տեղի են ունեցել նաև դպրոցներում և համալսարաններում: Ակցիաներին մասնակցել են նաև 240 պատանդներից մի քանիսի ընտանիքները, որոնք գտնվում են Գազայում: Նրանք իշխանություններից պահանջում են ավելին անել իրենց հարազատների վերադարձի համար։ 

 

[99c5790cd6d90b7f131bd57724d8944a.jpeg]

 

[0692f4ea4a70e8f5737b2d9df9ffbdb5.jpeg]

 

[4d506761e476c83ee8c7083b018e9c45.jpeg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250