Որքան կտևեն Գազայում ինտենսիվ ռազմական գործողությունները․ Jerusalem Post
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) պատրաստվում է ձմռանը շարունակել ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողությունները և սկսել է զինվորներին հատուկ հանդերձանքով մատակարարելու լայնածավալ աշխատանքը, հայտնում է Jerusalem Post թերթը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Զինվորականների հայտարարության համաձայն՝ բանակում արդեն բաշխվել է 129 հազար ձմեռային բաճկոն և 369 հազար մեկանգամյա օգտագործման տաքացուցիչ։
Թերթի փոխանցմամբ՝ նույնիսկ համազգեստի եւ հանդերձանքի հարցը լուծելիս պարզ չէ, թե ՑԱԽԱԼ-ը որքանով պատրաստ կլինի ռազմավարական և մարտավարական առումով՝ հաշվի առնելով ձմռանը մարտական գործողությունների փորձի բացակայությունը: Այս խնդիրը բազմապատկվում է, եթե հաշվի առնենք, որ Գազայի հատվածում ցամաքային գործողության ավարտի իրական ամսաթիվը որոշված չէ։
Ավելի վաղ ՑԱԽԱԼ-ի հրամանատարությունն ու քաղաքական գործիչները որոշել էին, որ հակամարտության «թեժ» հատվածի տեւողությունը լինելու է մեկ-երկու ամիս, ինչը կնշանակեր ռազմական գործողությունների դադարեցում դեկտեմբերի 7-ին: Սակայն ցամաքային գործողությունը սկսվել է միայն հոկտեմբերի վերջին, ինչը կարող է ծանր մարտերը տեղափոխել դեկտեմբերի վերջ։
«Իսկ վերջին հայտարարությունները հուշում են, որ ինտենսիվ ռազմական գործողությունների շրջանը կարող է տևել ևս մի քանի ամիս»,- գրում է թերթը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ՑԱԽԱԼ-ը փորձում է շրջափակման մեջ վերցնել Գազան և այլ քաղաքներ
Հրապարակվել է Իսրայելի ցամաքային ռազմական գործողության ներկայիս քարտեզը Գազայի հյուսիսային հատվածում։ Քարտեզում երև...
Իսրայելից նշում են զինադադարի հաստատման պայմանը
Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող ավելի քան 240 պատանդներից շատերը դեռ ողջ են, քանի որ Իսրայելը դեմ է ար...
Գազայում զոհվածների մարմինները տեղափոխում են ավանակների վրա
Գազայում զոհվածների մարմինները ավանակներով են տեղափոխում, քանի որ չեն կարողանում շտապօգնություն զանգահարել։ Հայտնում է B...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Պատերազմից մեկ ամիս անց․ Երուսաղեմում հիշում են զոհերին
Իսրայելցիները Երուսաղեմի Հին քաղաքի արևմտյան պատի մոտ (Լացի պատ) հարգել են հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ զոհ...