Իտալիայում գործարկվել է Պուտինի առգրավված սուպերզբոսանավը
Իտալիայում գործարկվել է Պուտինի առգրավված սուպերզբոսանավը: Հայտնում է theins.ru-ն:
Հակակոռուպցիոն հիմնադրամի ղեկավար Մարիա Պևչիխի խոսքով՝ մինչ զբոսանավը, կազմակերպության հետաքննության շնորհիվ, դադարեցրել էր իր գուրծունեությունն այն վերանորոգվել է, իսկ նավի անձնակազմը չի հեռացվել աշխատանքից։
«Եթե Իտալիայի կառավարությունը որևէ պատճառով թույլ տա Շեհերազադեին փախչել, դա կլինի ամենամեծ ամոթը և ամենաէական հարվածը ԵՄ պատժամիջոցների քաղաքականությանը։ Դուք չեք կարող Պուտինին հետ տալ իր զբոսանավը, դա ուղղակի խելագարություն է»,- ասել է Պևչիխը։
Այն, որ «Շեհերազադեն» պատկանում է Պուտինին, հայտնի է դարձել Նավալնիի թիմի հետաքննությունից հետո։ Քննիչները ուսումնասիրել են բոլոր նրանց ցուցակը, ովքեր աշխատում են զբոսանավում։ Ցուցակը կազմվել է նույն իտալական նավահանգստում, որտեղ հայտնաբերվել է զբոսանավը՝ Մարինա դի Կարարայում։ Փաստաթուղթը պարունակում էր անձնակազմի յուրաքանչյուր անդամի անունը և նրանց բոլոր տվյալները՝ ծննդյան ամսաթվից մինչև վիզայի համարը: Բոլոր անունները ռուսերեն էին, գրեթե բոլորը կապված էին Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) հետ։
Պուտինյան զբոսանավի կառուցման վրա ծախսվել է 583,1 միլիոն եվրո:
Մայիսին զբոսանավն առգրավվել էր Իտալիայի կառավարության կողմից։ Ֆինանսական ոստիկանությունը հաստատել է «շեհերազադե նավի իրական սեփականատիրոջ և Ռուսաստանի կառավարության նշանավոր ներկայացուցիչների միջև զգալի տնտեսական և գործարար կապերի առկայությունը»:
Նմանատիպ հոդվածներ
«Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորումը հնարավոր է առանց Արևմուտքի միջամտության». Պատրուշև
Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ արտատարածաշրջանային ուժերը դադարեն միջամտել հա...
Պապոյանն անդրադարձել է 8 գյուղերի հետ կապված ադրբեջանական պահանջներին
Հայաստանը երբեք ոչինչ չի խոստացել, Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի՝ 1974-19...
«Դա լինելու է հենց հայերի ընտրությունը». ադրբեջանցի պաշտոնյա
Զանգեզուրի միջանցքը ռազմավարական ծրագիր է, որը հզոր խթան կհաղորդի համաշխարհային առևտրին։ Ինչպես հաղորդում է Trend-ը...
«Ես սխալ էի». Նեթանյահուն ներողություն է խնդրել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ներողություն է խնդրել X սոցիալական ցանցում իր գրառման համար, որ մինչ պաղեստինա-իս...