«Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորումը հնարավոր է առանց Արևմուտքի միջամտության». Պատրուշև
Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ արտատարածաշրջանային ուժերը դադարեն միջամտել հակամարտությանը, իսկ Արևմուտքի քայլերն առայժմ միայն սրում են իրավիճակը։ Այս մասին հայտնել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ելույթ ունենալով ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպման: Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք շահագրգռված ենք նաև հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակի կայունացմամբ, դրա զարգացման համար պայմաններ ստեղծելու և փոխադարձ վստահության ու համագործակցության ամրապնդմամբ»,- վստահեցրել է նա։
Այդ նպատակով, Ռուսաստանը հետևողականորեն քայլեր է ձեռնարկում հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման ուղղությամբ՝ ի շահ այդ երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման, սահմանների սահմանազատման և տրանսպորտային հաղորդակցությունների բացման։
«Պրակտիկան ցույց է տալիս, որ դա հնարավոր է միայն արտատարածաշրջանային ուժերի չմիջամտության դեպքում։ Արևմտյան երկրների գործողությունները հրահրում են տարածաշրջանում իրավիճակի դեգրադացիա և նպաստում դրանում հակասությունների պահպանմանը»,- ընդգծել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Պապոյանն անդրադարձել է 8 գյուղերի հետ կապված ադրբեջանական պահանջներին
Հայաստանը երբեք ոչինչ չի խոստացել, Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի՝ 1974-19...
«Դա լինելու է հենց հայերի ընտրությունը». ադրբեջանցի պաշտոնյա
Զանգեզուրի միջանցքը ռազմավարական ծրագիր է, որը հզոր խթան կհաղորդի համաշխարհային առևտրին։ Ինչպես հաղորդում է Trend-ը...
«Արևմուտքը Հայաստանից է բռնվել, որ պոկի Ռուսաստանից». Զախարովա
Ուկրաինայի հետ չստացվեց, հիմա Արևմուտքը Հայաստանից է բռնվել, որ պոկի Ռուսաստանից: Այս մասին հայտնել է ՌԴ...
Կկասեցվի Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը. ԱՄՆ Սենատն ընդունել է հայերի պաշտպանության մասին օրինագիծ
ԱՄՆ Սենատն ընդունել է 2023 թվականի հայերի պաշտպանության մասին S.3000 օրինագիծը, որը ներկայացրել է կոնգրեսական Գարի Պետեր...