«Դա լինելու է հենց հայերի ընտրությունը». ադրբեջանցի պաշտոնյա
Զանգեզուրի միջանցքը ռազմավարական ծրագիր է, որը հզոր խթան կհաղորդի համաշխարհային առևտրին։ Ինչպես հաղորդում է Trend-ը, այս մասին «In Terris» վերլուծական և տեղեկատվական պորտալին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը։
«Իրականում սա ոչ միայն Ադրբեջանին և Հայաստանին կամ տարածաշրջանի պետություններին կապող օղակ է, այլ միևնույն ժամանակ, ավելի լայն իմաստով, այն կարող է այլընտրանքային ճանապարհ դառնալ Միջին միջանցքի համար, որը կմիացնի Ասիան Եվրոպայի հետ։Ըստ էության, սա ռազմավարական նախագիծ է, որը հզոր զարկ կտա համաշխարհային առևտրին։
Եթե Հայաստանին դուր չի գալիս «միջանցք» բառը, ապա կարող են օգտագործվել «անցում», «ճանապարհ», «միացում» և այլ տերմիններ։ Միջանցքը զուտ տնտեսական և տրանսպորտային հայեցակարգ է։ Եթե Հայաստանն այս հարցում չկատարի իր պարտավորությունները, մենք, ըստ էության, ունենք այլընտրանքային տարբերակ։
Այսպիսով, մոտ ապագայում կիրականացվի նախագիծ, որը Իրանի տարածքով անցնող երկաթուղով և ավտոմայրուղով կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն տարածաշրջանում կմնա փակուղում, և դա լինելու է հենց հայերի ընտրությունը»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
«Արևմուտքը Հայաստանից է բռնվել, որ պոկի Ռուսաստանից». Զախարովա
Ուկրաինայի հետ չստացվեց, հիմա Արևմուտքը Հայաստանից է բռնվել, որ պոկի Ռուսաստանից: Այս մասին հայտնել է ՌԴ...
Անդրանիկ Թևանյանը վայր կդնի ավագանու անդամի մանդատը
Երևանի ավագանու ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը վայր է դնում ավագանու անդամի մանդատ...
Պապոյանն անդրադարձել է 8 գյուղերի հետ կապված ադրբեջանական պահանջներին
Հայաստանը երբեք ոչինչ չի խոստացել, Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի՝ 1974-19...
Կկասեցվի Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը. ԱՄՆ Սենատն ընդունել է հայերի պաշտպանության մասին օրինագիծ
ԱՄՆ Սենատն ընդունել է 2023 թվականի հայերի պաշտպանության մասին S.3000 օրինագիծը, որը ներկայացրել է կոնգրեսական Գարի Պետեր...