Իսրայելը պատրաստ է «փոքր դադարների» մարտերում. Նեթանյահուն
Իսրայելի վարչապետի խոսքով՝ հումանիտար օգնության առաքման և ՀԱՄԱՍ-ի պատանդների ազատ արձակման համար հնարավոր են դադարներ։ Իսրայելը վերահսկելու է Գազայի «ընդհանուր անվտանգությունը», ասել է Նեթանյահուն։
Իսրայելը պատրաստ է դիտարկել Գազայի հատվածում մարտերի ընթացքում «փոքր մարտավարական դադարների» հնարավորությունը, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Նեթանյահուն ասել է, որ դադարներ կարող են արվել՝ հեշտացնելու հումանիտար օգնության առաքումը կամ ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից պատանդների ազատ արձակումը թույլ տալու համար:
Միևնույն ժամանակ, Իսրայելը մերժում է զինադադարը և չի ընդունում որևէ թուլացում:
«Կարծում եմ, որ Իսրայելը պետք է անորոշ ժամանակով ստանձնի անվտանգության ընդհանուր պատասխանատվությունը, քանի որ մենք տեսել ենք, թե ինչ է տեղի ունենում, երբ մենք չունենք այդ պատասխանատվությունը», - հավելել է Նեթանյահուն։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ը հարձակվել է Սիրիայի արևելքում գտնվող զենքի պահեստի վրա
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածել են Սիրիայի արևելքում գտնվող իրանամետ խմբ...
ՊՆ-ն ՈՄԱ-ին ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տվել. ինչ են մանրամասնում կազմակերպությունից
«ՀՀ ԶՈՒ-ն սահմանային և թիկունքային պահպանության տեղամասերում ամրաշինական և ինժեներական աշխատանքները պատշաճ իրականացնում...
Եվս մեկ երկիր Իսրայելի դեմ պատերազմ է հայտարարել
Եմենը պաշտոնապես հայտարարել է պաղեստինա-իսրայելական հակամարտությանը միջամտելու մասին։ Եմենի զինված ուժերի ներկայացուցչու...
Հայտնի է, թե ինչ նպատակով է ԱՄՆ-ն միջուկային սուզանավ ուղարկել Պարսից ծոց
Պենտագոնը Պարսից ծոցի տարածաշրջան է ուղարկել USS Florida միջուկային սուզանավը՝ Իրանին զսպելու համար ուժի ցուցադրության շ...