ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շինարարին 24 ժամ է տրվելու փոսալցման համար. Գրիգորյան
Մայրաքաղաքում մեկնարկում է ճանապարհների ընթացիկ սպասարկման պիլոտային ծրագիրը: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարակ նիստի ժամանակ հայտարարեց շինբարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը:
Նշվում է, որ նախագիծը կիրականացվի Ավանի 5՝ 13 կմ երկարությամբ և Նոր Նորքի 12՝ 21 կմ երկարությամբ քաղաքային նշանակության փողոցներում:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի այն հարցին, թե երևանցիները որոկական տեսանկյունից ինչ են տեսնելու,Գրիգորյանը պատասխանեց, որ խնդիրներին արձագանքը արագ է լինելու:
«Մենք չենք ունենալու շաբաթներով քանդված, փոսանորոգման տարածքներ, շինարարին 24 ժամ է տրվելու փոսալցման համար»,-ասաց Գրիգորյանը:
Նա նաև հավելեց, որ հունիս-հուլիս ամիսներին փոսալցման առումով լինելու են ամբողջական ավարտած աշխատանքներ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրք տղամարդն առևանգել է 4-ամյա դստերը․ մանրամասներ՝ Համբուրգի օդանավակայանից
Համբուրգի օդանավակայանում զինված տղամարդը, պարզվել է, որ ազգությամբ թուրք է. նա ուզում է երեխային առևանգել և նրա հե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են իրենց առանձնատնից բերման ենթարկում Սուրիկ Խաչատրյանի որդուն
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևան-Սևան ավտոճանապարհը խցանված է. մանրամասներ
Երևան-Սևան ավտոճանապարհը խցանված է։ Այս մասին MediaHub-ին ահազանգել են քաղաքացիները։ Նշվում է, որ երեկվանից ճանապար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անճշտությունը վերացվել է․ ինչ իրավիճակ է Տիգրան Մեծ - Քրիստափոր խաչմերուկում
Տիգրան Մեծ- Քրիստափոր խաչմերուկի անճշտությունը վերացվել է։ Հայտնել էինք, որ վերոնշյալ խաչմերուկում տեղադրված է երթևեկութ...