ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անճշտությունը վերացվել է․ ինչ իրավիճակ է Տիգրան Մեծ - Քրիստափոր խաչմերուկում
Տիգրան Մեծ- Քրիստափոր խաչմերուկի անճշտությունը վերացվել է։
Հայտնել էինք, որ վերոնշյալ խաչմերուկում տեղադրված է երթևեկության նշան, որը ցույց է տալիս ուղիղ և աջ, սակայն նույն տեղում կար նաև նոր գծանշում, որը ցույց էր տալիս միայն աջ: Սա, բնականաբար, թյուրըմբռնում էր առաջացնում վարորդների շրջանում և նրանք, խախտելով երթևեկության կանոնները, տուգնվում էին։
Auroranews-ի թղթակիցը նկատել է, որ Տիգրան Մեծ - Քրիստափոր խաչմերուկի գծանշումն արդեն փոփոխված է՝ այժմ այն ևս ցույց է տալիս ուղիղ և աջ։
Հիշեցնենք, որ Auroranews-ը նաև կապ էր հաստատել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հայկ Էվոյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշել է.«խնդրին տեղյակ ենք, գծանշումը պետք է փոխվի, օրվա ընթացքում կուղղվի»։

Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևան-Սևան ավտոճանապարհը խցանված է. մանրամասներ
Երևան-Սևան ավտոճանապարհը խցանված է։ Այս մասին MediaHub-ին ահազանգել են քաղաքացիները։ Նշվում է, որ երեկվանից ճանապարհը մի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են իրենց առանձնատնից բերման ենթարկում Սուրիկ Խաչատրյանի որդուն
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժամանակավորապես կդադարեցվի կենտրոնի մի հատվածի երթևեկությունը
Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ նոյեմբերի 23-ին, ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 24-ի ժամը 06։00-ն,...
Երկու ինքնաթիռ չեն կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոցում»․ պատճառը հայտնի է
Խիտ մառախուղի պատճառով Երևան եկող երկու ինքնաթիռ չեն կարողանում վայրէջք կատարեն «Զվարթնոցում»: Այս մասին հայտնում են Spu...