ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևան-Սևան ավտոճանապարհը խցանված է. մանրամասներ
Երևան-Սևան ավտոճանապարհը խցանված է։ Այս մասին MediaHub-ին ահազանգել են քաղաքացիները։
Նշվում է, որ երեկվանից ճանապարհը միակողմանի է, քանի որ ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում, սակայն այն որևէ կերպ համակարգված չէ։
«Որևէ պարեկային ծառայող չկա, խցանումը ձգվում է, Աբովյանի ճանապարհը ևս ծանրաբեռված է, խցանումը կիլոմետրերով ձգվում է, զարմանում եմ, որ այս ժամերին որևէ համակարգում չկա, պարեկներ չկան»,- ասել է լրատվամիջոցի զրուցակիցը։
Auroranews-ը կապ հաստատեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ Երևան-Սևան ճանապահին շինաշխատանքներ են տարվում, այդդ հատվածը կահավորված է ամբողջությամբ եթևեկությունը կարգավորող նշաններով, բացի այդ պարեկային ծառայությունը տեղում է և հսկում է իրավիճակը:
Ճշտող հարցին, որ եթե պարեկներ կան, որն է խցանման պատճառը, Գաբրիելյանը նշեց, որ քանի որ մեծ շինարարություն է կարող է և խցանում առաջանալ:
Հրապարակվել են նաև կադրեր։
[43694864373e22ba7633ae636c444851.jpg]
[267713f534beb154d74367002d6d84bb.jpg]
[fd394a21a0f0be4921e51661be555437.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են իրենց առանձնատնից բերման ենթարկում Սուրիկ Խաչատրյանի որդուն
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անճշտությունը վերացվել է․ ինչ իրավիճակ է Տիգրան Մեծ - Քրիստափոր խաչմերուկում
Տիգրան Մեծ- Քրիստափոր խաչմերուկի անճշտությունը վերացվել է։ Հայտնել էինք, որ վերոնշյալ խաչմերուկում տեղադրված է երթևեկութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրք տղամարդն առևանգել է 4-ամյա դստերը․ մանրամասներ՝ Համբուրգի օդանավակայանից
Համբուրգի օդանավակայանում զինված տղամարդը, պարզվել է, որ ազգությամբ թուրք է. նա ուզում է երեխային առևանգել և նրա հետ թռչ...
Քաղաքացիները մնացել են առանց ինտերնետ կապի. ինչն է պատճառը
Team Telecom Armenia-ի բաժանորդները մնացել են առանց ինտերնետ կապի: Auroranews-ը զանգեր է ստանում բաժանորդներից: Ընկերութ...