Ռազմական
Նռնակի պայթյունից զոհվել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարի օգնականը
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի օգնական մահացել է Կիևի մերձակայքում նռնակի պայթյունից։
Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել զինամթերքի հետ անզգույշ վարվելու արդյունքում։ Կիեւի մարզի Չայկի գյուղի տներից մեկում իրավապահները եւս 5 նռնակ են հայտնաբերել։
Ուկրաինական լրատվամիջոցները, հղում անելով աղբյուրներին, գրում են, որ մահացածը Գենադի Չաստյակովն է, ով ծառայել է որպես Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի օգնական։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Զալուժնին արդեն հաստատել է իր օգնական և մտերիմ ընկեր Գենադի Չաստյակովի մահվան մասին տեղեկությունը։
Չաստյակովի ստացած նվերներից մեկում անհայտ պայթուցիկ սարք է գործի դրվել։
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՄԱՍ–ը և «Հեզբոլլահը» Լիբանանից 1 ժամում ավելի քան 30 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ
Պենտագոնը խոստացել է օգնություն տրամադրել Հայաստանին բանակի բարեփոխման հարցում. ԳՇ պետի այցը՝ Շտուտգարտ
ԱՄՆ-ին չի հաջողվել փորձարկել Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը
Գազայում տեղի ունեցողը ցամաքային գործողության պաշտոնական մեկնարկը չէ․ ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչ
Ավելին Ռազմական բաժնից
Ֆրանսիացի ենթասպա է սպանվել Լիբանանում. Մակրոնը պահանջում է հետաքննություն
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարություն է տարածել
5.0