Հայտնի է ԵՄ-ում հոկտեմբերի 7-ից հրեաների դեմ ակցիաների քանակը
Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ հոկտեմբերի 7-ից միայն Ֆրանսիայում ավելի քան հազար հակահրեական ակտ է գրանցվել: Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն։
Ավելի վաղ Բորելը դատապարտել էր Իսրայելի հարվածը Գազայի հատվածում գտնվող Ջաբալիա փախստականների ճամբարին։ X-ի իր միկրոբլոգում նա հայտարարել է, որ ցնցված է քաղաքացիական բնակչության շրջանում կորուստների քանակից։
Ավելի վաղ ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հայտնել էր, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից ի վեր Ֆրանսիայում հակասեմականության 1040 ակտ է գրանցվել:
«Հակասեմական գործողությունների թիվը մեծապես աճել է ։ Ավելի քան 1000 ակտ է գրանցվել Ֆրանսիայում ՝ 1040, ավելի ճիշտ։ 486 մարդ ձերբակալվել է»,- ասել է նա France 2 հեռուստաալիքի եթերում։
Դարմանենի խոսքով՝ ձերբակալվածների ընդհանուր թվից 102 մարդ օտարերկրյա քաղաքացիներ են, և այժմ Ֆրանսիայում գտնվելու նրանց թույլտվությունը չեղյալ է հայտարարվում, որից հետո օտարերկրացիներին սպասվում է արտաքսում:
Նմանատիպ հոդվածներ
Վերջնագի՞ր․ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 8 գյուղ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ Հայաստանին կոչ է արել ճիշտ հասկանալ տարածաշրջանի իրողությունները։ ...
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին` ՀՀ-ն ՌԴ-ին առաջարկել է համաձայնագիր ստորագրել. Արշակյան
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայն...
Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ինչը նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ Փարիզում է՝...
Ֆրանսիայի հետ ռազմական ոլորտում համագործակցության մեծ առաջընթաց ենք գրանցել. ԱԽ քարտուղար
Վերջին շրջանում, իսկապես, ինտենսիվ երկխոսություն կա ԵՄ-ի եւ ԵՄ երկրների հետ: Այս մասին այսօր Բրյուսելում ընթացող «Հ...