Ռազմական

ԵՄ–ն Գազային 100 միլիոն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրի

ԵՄ–ն Գազային 100 միլիոն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրի

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը 25 միլիոն եվրոյով ավելացնում է Գազայի հատվածի բնակչությանը տրամադրվող մարդասիրական օգնությունը: Այս մասին հայտնում է Kommersant.ru–ն:

«Այսօր ես կարող եմ հայտարարել, որ մենք ավելացնում ենք Գազային տրամադրվելիք հումանիտար օգնությունը ևս 25 միլիոն եվրոյով: Եվրամիությունը այդպիսով ընդհանուր առմամբ 100 միլիոն եվրո կծախսի Գազայի խաղաղ բնակչությանը տրվելիք մարդասիրական օգնության վրա», - հանդիպման ժամանակ ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: 

Նա նաև հավելել է, որ ԵՄ-ն շարունակում է աշխատել Իսրայելի, Եգիպտոսի և ՄԱԿ-ի հետ՝ «որ ավելի շատ շարասյուններ թույլատրվեն դեպի Գազա, ներառյալ միջանցքներն ու դադարները մարդասիրական կարիքների համար»: Հոկտեմբերի 15-ին ԵՄ-ն ավելացրել է Գազայի հատվածին տրամադրվող օգնությունը՝ 50 միլիոն եվրոյից հասցնելով 75 միլիոն եվրոյի։ 

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքով՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը «կոլեկտիվ քաղաքական և բարոյական ձախողման» արդյունք է։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250