ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցուցարարները սպանված պաղեստինցիների անուններով հսկայական պաստառ են պարզել․ ԱՄՆ
Վաշինգտոնում ցույցի ժամանակ ցուցարարները պարզել են Գազայի հատվածում սպանված հազարավոր պաղեստինցի խաղաղ բնակիչների անուններով հսկայական պաստառ: Տարածվում են մի շարք տեսանյութեր։
Ավելի վաղ թելեգրամյան ալիքներին հղումով հայտնել էինք, որ Վաշինգտոնում ի պաշտպանություն Պաղեստինի «անհավանական թվով» ցուցարարներ են հավաքվել:
Նշենք, որ իսրայելիա–պաղեստինյան հակամարտության սրումից ի վեր աշխարհի տարբեր երկրներում բազմահազարանոց ցույցեր են անցկացվում ի պաշտպանություն Պաղեստինի և Իսրայելի:
Հավելենք, որ այսօր առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Գազայում ցամաքային գործողության մեկնարկից ի վեր իսրայելական ուժերը հարձակվել են ավելի քան 2500 թիրախների վրա, ներառյալ զենքի պահեստները, օպերատիվ շտաբները և ՀԱՄԱՍ-ի դիտակետերը: Միևնույն ժամանակ հարձակման են ենթարկվել հիվանդանոցները, դպրոցները, մարդասիրական օգնություն ունեցող պահեստները, փախստականների ճամբարները և քաղաքացիական տները:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրք տղամարդն առևանգել է 4-ամյա դստերը․ մանրամասներ՝ Համբուրգի օդանավակայանից
Համբուրգի օդանավակայանում զինված տղամարդը, պարզվել է, որ ազգությամբ թուրք է. նա ուզում է երեխային առևանգել և նրա հե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են իրենց առանձնատնից բերման ենթարկում Սուրիկ Խաչատրյանի որդուն
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևան-Սևան ավտոճանապարհը խցանված է. մանրամասներ
Երևան-Սևան ավտոճանապարհը խցանված է։ Այս մասին MediaHub-ին ահազանգել են քաղաքացիները։ Նշվում է, որ երեկվանից ճանապար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անճշտությունը վերացվել է․ ինչ իրավիճակ է Տիգրան Մեծ - Քրիստափոր խաչմերուկում
Տիգրան Մեծ- Քրիստափոր խաչմերուկի անճշտությունը վերացվել է։ Հայտնել էինք, որ վերոնշյալ խաչմերուկում տեղադրված է երթևեկութ...