Ինչ որոշում է կայացրել Նեթանյահուն իսրայելցի նախարարի՝ միջուկային հարվածի մասին հայտարարությունից հետո
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կառավարության նիստերից հեռացրել է Ժառանգության նախարար Ամիչայ Էլիահուին։ Վերջինս հայտարարել էր, որ Գազայի հատվածի վրա միջուկային հարված հասցնելը հակամարտության զարգացման «հնարավորություններից մեկն է»։
Հաղորդվում է, որ Նեթանյահուի որոշմամբ Երուսաղեմի ծայրահեղ աջակողմյան և Ժառանգության նախարար Էլիահուն անժամանակ հեռացվել է կառավարության նիստերից։
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը ևս խստորեն դատապարտել է Էլիահուին նման հայտարարությունների համար։
«Ես դատապարտում եմ նախարար Ամիչայ Էլիահուի անհիմն և անպատասխանատու խոսքերը: Լավ է, որ նման մարդիկ չկան Իսրայելի անվտանգության համար պատասխանատուների թվում»,- գրել է Գալանտը X սոցիալական ցանցում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Kol Berama ռադիոկայանի եթերում, պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե պետք է արդյոք միջուկային հարված հասցնել պաղեստինյան անկլավի վրա, Էլիյահուն նշել է, որ «դա հնարավոր տարբերակներից մեկն է»: Ավելի ուշ նախարարը նշել է, որ «ցանկացած ողջամիտ մարդու համար պարզ է, որ ատոմային ռումբի մասին պնդումը փոխաբերական է»: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է Գազայի հատվածի վրա միջուկային հարվածի հնարավորության մասին Երուսաղեմի և հրեական պետության ժառանգության հարցերով նախարար Ամիհայ Էլիյահուի հայտարարությունները:
Նմանատիպ հոդվածներ
Երևանը ծանրաբեռնված է, ինչու՞ չեք նախատեսում Ակադեմիական քաղաքը մարզերում բացել․ հարց՝ նախարարին
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետա...
Զախարովան անդրադարձել է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ»-ին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությ...
«Հիանալի»․ Փաշինյանը մեկնաբանել է Մակրոնի հետ բանակցությունները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ երեկվա բանակցությունները «հիանալի» է անվանել։ Այս...
Որոնք են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու պայմանները․ ներկայացնում է Միրզոյանը
Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության, խաղաղության պայմանագրի կնքման հնարավոր է հասնել, եթե միանշանակ լինի մեր ե...