«Վագներ» ՄՌԿ-ն կարող էր «Панцирь-С1» համակարգ փոխանցել «Հեզբոլլահ»–ին. ԱՄՆ հետախուզություն

ԱՄՆ-ն ստացել է հետախուզական տեղեկատվություն այն մասին, որ «Վագներ» ՄՌԿ-ն կարող է «Панцирь-С1» զենիթահրթիռային համակարգը փոխանցել լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորմանը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։

 

Ամերիկացի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները չեն կարողացել հաստատել, որ «Վագներ» ՄՌԿ-ն նշված համակարգը փոխանցել է «Հեզբոլլահ»–ին։ Վաշինգտոնը շարունակում է վերահսկել այս մասին հաղորդումները, հնարավոր փոխադրումը, որը, ըստ աղբյուրների, խիստ մտահոգիչ է:

 

WSJ-ն նշում է, որ ԱՄՆ-ն ավելի վաղ ավիակիր էր տեղակայել Արևելյան Միջերկրական ծովում՝ փորձելով կանխել «Հեզբոլլահ»–ի հարձակումը Իսրայելի հյուսիսում:

 

«Վագներ» ՄՌԿ-ի վարձկանները գործում են Սիրիայում, ինչպես «Հեզբոլլահ»–ի զինյալները, նշում է The Wall Street Journal-ը։ Սիրիայի իշխանությունները 2023 թվականի հունիսին Եվգենի Պրիգոժինի ապստամբության ժամանակ, ինչպես հաղորդում է Reuters-ը, գործողություն են իրականացրել՝ երկրում գտնվող «Վագներ» ՄՌԿ-ի վարձկաններին ստիպելու պայմանագիր կնքել ՌԴ պաշտպանության նախարարության հետ։

 

Ավելի վաղ ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովը հայտնել էր, որ «Վագներ» ՄՌԿ–ն վերջնականապես դադարել է գոյություն ունենալ:

Պատահարներ