ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զբոսաշրջիկներն արգելափակվել են Կուբայի օդանավակայանում
«Россия» ավիաընկերության ուղևորները չեն կարող թռչել Կուբայի Վարադերո հանգստավայրից Մոսկվա` չվերթի ուշացման պատճառով։ Այս մասին չորեքշաբթի՝ նոյեմբերի 1-ին, հայտնել է «Իզվեստիա»-ի աղբյուրը
Ավիաընկերության մամուլի քարտուղար Սերգեյ Ստարիկովը պարզաբանել է, որ ուշացումն ի սկզբանե եղել է տեխնիկական պատճառներով։ Այնուհետև Կուբա-Մոսկվա չվերթի երկարության պատճառով «անսարքությունը վերացնելուց հետո անձնակազմի աշխատանքային ժամերն ավարտվեցին»։ Այսպիսով, ինքնաթիռի անձնակազմի անդամները գնացել են հյուրանոց՝ հանգստանալու։
Նա նաև նշել է, որ «չվերթի ուշացման ընդհանուր տևողությունը կկազմի մոտավորապես 10 ժամ», իսկ ուղևորներին կտրամադրվեն խմիչքներ և սնունդ։
Մարդիկ ուժասպառ են, նրանց ստիպում են քնել աթոռների վրա։ Մի քանի ժամ առաջ նրանց սնունդ են տվել՝ սառը սենդվիչ և մեկ շիշ ջուր։ Բանկային քարտերը չեն աշխատում, իսկ հյուրանոց չի տրամադրվել։
Լրատվականի տվյալներով՝ մոտ 400 մարդ սպասում է Կուբայից թռչելուն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԿԽՄԿ-ի աշխատակիցներն այցելել են արցախցու, որը չի լքել իր տունը
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն այցելել են արցախցու, որը որոշել է չլքել իր տունը Ադրբեջանի կողմից Արցախը գր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կա արդյո՞ք պայմանավորվածություն, որ Snoop Dogg-ը նորից կգա ՀՀ. Վարչապետի աշխատակազմից մանրմասնում են
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը չի կարող ասել, թե երբ տեղի կունենա հայտնի ռեփփեր Snoop Dogg-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ իրավիճակ է Ջերմուկում. մարզպետը մանրամասնել է
Վայոց Ձորի մարզում, մասնավորապես Ջերմուկ քաղաքի մոտակայքում, սահմանային իրավիճակը հանգիստ է։ Այս մասին լրագրողների հետ զ...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարտունիում շների սպանդ. կենդանապաշտպանն ահազանգում է, համայնքապետարանը` հերքում
Համացնացում լուրեր են տարածվում, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի շուկայի տարածքում երեկ՝ հոկտեմբերի 29–ին, իրականա...