ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կա արդյո՞ք պայմանավորվածություն, որ Snoop Dogg-ը նորից կգա ՀՀ. Վարչապետի աշխատակազմից մանրմասնում են
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը չի կարող ասել, թե երբ տեղի կունենա հայտնի ռեփփեր Snoop Dogg-ի համերգը:
«Ես հիմա չեմ կարող կոնկրետ օր նշել, բայց ամեն ինչ արվում է, որ գա», - լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Լրագրողի հարցին` կենսական անհրաժեշտությո՞ւն էր այդ համերգը կազմակեպել սոցիալական այս ծանր իրավիճակում` Խաչատրյանն արձագանքեց. «Ցանկացած միջոցառում, որ կառավարությունը նախատեսել է անել, այո՛»:
Հավելենք, որ Ամերիկացի հայտնի ռեփեր Սնուպ Դոգին Երևանում սեպտեմբերի 23-ին նախատեսված համերգի համար 2.3 մլրդ դրամն ամբողջությամբ վճարվել է:
Հիշեցնենք, որ Երևանում սեպտեմբերի 23-ին նախատեսված ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգի մասին հայտարարելուց հետո բուռն քննարկումներ ծավալվեցին հիմնականում համերգի վրա ծախսվելիք պետական գումարների շուրջ։ Սնուպ Դոգի համերգը չեղարկվեց Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ողբերգական դեպքերով պայմանավորված։ Սնուպ Դոգը գումարը չի վերադարձրել ու չի վերադարձնի։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին կարծում է, որ աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի երևանյան համերգը պետք է լինի բաց բոլորի համար։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԿԽՄԿ-ի աշխատակիցներն այցելել են արցախցու, որը չի լքել իր տունը
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն այցելել են արցախցու, որը որոշել է չլքել իր տունը Ադրբեջանի կողմից Արցախը գր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ իրավիճակ է Ջերմուկում. մարզպետը մանրամասնել է
Վայոց Ձորի մարզում, մասնավորապես Ջերմուկ քաղաքի մոտակայքում, սահմանային իրավիճակը հանգիստ է։ Այս մասին լրագրողների հետ զ...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարտունիում շների սպանդ. կենդանապաշտպանն ահազանգում է, համայնքապետարանը` հերքում
Համացնացում լուրեր են տարածվում, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի շուկայի տարածքում երեկ՝ հոկտեմբերի 29–ին, իրականա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եկե՛ք, գնանք «Ծարավ Աղբյուր», տեսե՛ք ինչ վիճակ է». Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է նորակառույց թաղամասերում կառուցապատողի կողմից որոշակի ենթակառուցվածքներ կ...