18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարտունիում շների սպանդ. կենդանապաշտպանն ահազանգում է, համայնքապետարանը` հերքում
Համացնացում լուրեր են տարածվում, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի շուկայի տարածքում երեկ՝ հոկտեմբերի 29–ին, իրականացվել է շների սպանդ։ «Կենսաբազմանության պահպանության հիմնադրամի» կամավոր Գոհար Տեր-Անտոնյանի պտմամբ, շների վրա կրակել է Մարտունիի փոխքաղաքապետ Վահագն Դավթյանը։
Auroranews-ը տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեց Մարտունու համայնքի ղեկավարի տեղակալ Մարզպետունի Մանուկյանի հետ, որը մեզ հոտ զրույցում ասաց. «Ես կապնվել եմ փոխքաղաքապետի հետ, ում անունն արծածավել է, նա զարմացած էր ու ասաց, որ դա մեզ հետ կապ չունի ու ամբողջովին հերքեց»:
Այն հարցին, թե արդյոք ոստիկանությունից եկել են համայնքապաետարան, նա պատասխանեց. «Ես որևէ մեկին չեմ տեսել, միգուցե եկել են. համայնքապետն էլ արդեն մեկ ժամից ավել է Երևան է գնացել, միգուցե իրեն են հանդիպել, ես չգիտեմ» :
Auroranews-ը կապ հաստեց նաև ոստիկանություն, որտեղից մեզ ասացին, որ փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե:
Կապ հաստատեցինք Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց. «Փաստաթղթերը փոխանցել են ՔԿ, բայց քրեկան վարույթ այս պահին դեռևս նախաձեռնված չէ, որովհետև այն ինչ-որ ներկայացրել էին թերևս բավարար չէր քրեական վարույթի հարցը լուծելու համար, պարզաբանման անհրաժեշտութուն կար, ստուգողական կատարելու նպատակով ոստիկանությանը տրվել էր հանձնարարություն, երբ արդյունքները կլինին, ըստ այդմ քննչական վարույթ կլինի» :
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԿԽՄԿ-ի աշխատակիցներն այցելել են արցախցու, որը չի լքել իր տունը
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն այցելել են արցախցու, որը որոշել է չլքել իր տունը Ադրբեջանի կողմից Արցախը գր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կա արդյո՞ք պայմանավորվածություն, որ Snoop Dogg-ը նորից կգա ՀՀ. Վարչապետի աշխատակազմից մանրմասնում են
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը չի կարող ասել, թե երբ տեղի կունենա հայտնի ռեփփեր Snoop Dogg-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ իրավիճակ է Ջերմուկում. մարզպետը մանրամասնել է
Վայոց Ձորի մարզում, մասնավորապես Ջերմուկ քաղաքի մոտակայքում, սահմանային իրավիճակը հանգիստ է։ Այս մասին լրագրողների հետ զ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եկե՛ք, գնանք «Ծարավ Աղբյուր», տեսե՛ք ինչ վիճակ է». Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է նորակառույց թաղամասերում կառուցապատողի կողմից որոշակի ենթակառուցվածքներ կ...