ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ իրավիճակ է Ջերմուկում. մարզպետը մանրամասնել է
Վայոց Ձորի մարզում, մասնավորապես Ջերմուկ քաղաքի մոտակայքում, սահմանային իրավիճակը հանգիստ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։
«Մարզում որևէ փոփոխություն չկա, վիճակը հանգիստ է։ Ադրբեջանական զորքերը որտեղ տեղակայված էին, այնտեղ էլ մնում են, ո՛չ առաջ են եկել, ո՛չ էլ հետ են գնացել»,– ասաց Գրիգորյանը։
Հարցին` արդյոք նկատի ունի 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո գրաված դիրքերն ու տարածքները, մարզպետը դրական պատասխան տվեց։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները 2022 թ. սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եկե՛ք, գնանք «Ծարավ Աղբյուր», տեսե՛ք ինչ վիճակ է». Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է նորակառույց թաղամասերում կառուցապատողի կողմից որոշակի ենթակառուցվածքներ կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԿԽՄԿ-ի աշխատակիցներն այցելել են արցախցու, որը չի լքել իր տունը
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն այցելել են արցախցու, որը որոշել է չլքել իր տունը Ադրբեջանի կողմից Արցախը գր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կա արդյո՞ք պայմանավորվածություն, որ Snoop Dogg-ը նորից կգա ՀՀ. Վարչապետի աշխատակազմից մանրմասնում են
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը չի կարող ասել, թե երբ տեղի կունենա հայտնի ռեփփեր Snoop Dogg-ի...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարտունիում շների սպանդ. կենդանապաշտպանն ահազանգում է, համայնքապետարանը` հերքում
Համացնացում լուրեր են տարածվում, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի շուկայի տարածքում երեկ՝ հոկտեմբերի 29–ին, իրականա...