Սաուդյան Արաբիան կընդունի Ֆուտբոլի աշխարհի 2034-ի առաջնությունը
Սաուդյան Արաբիան կընդունի Ֆուտբոլի աշխարհի 2034 թվականի առաջնությունը։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ավստրալիայի ֆուտբոլի ասոցիացիան որոշել է, որ Աշխարհի առաջնության փոխարեն մտադիր է կենտրոնանալ 2026 թվականին կանանց Ասիայի գավաթը և 2029 թվականին ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությունն ընդունելու իր ծրագրերի վրա։
Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնությունը տեղի կունենա ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։ Մարոկկոն, Պորտուգալիան և Իսպանիան կհյուրընկալեն 2030 թվականի աշխարհի առաջնությունը, որոշ հանդիպումներ կկայանան Արգենտինայում, Պարագվայում և Ուրուգվայում:
ՖԻՖԱ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ 2034 թվականի աշխարհի առաջնությունը կարող է կայանալ կամ Ասիայում կամ Օվկիանիայում: Ուստի Ավստրալիան համարվում էր Սաուդյան Արաբիայի միակ մրցակիցը:
Չնայած Սաուդյան Արաբիայի հայտին աջակցում է Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիան, սակայն Աշխարհի առաջնությունն այնտեղ անցկացնելու որոշումը հակասական կլինի:
Այս երկիրը բազմիցս մեղադրվել է մարդու իրավունքների խախտման մեջ։ Այն 2022 թվականին միայն մեկ օրում մահապատժի է ենթարկել 81 մարդու, և Էր Ռիադը նաև քննադատության է ենթարկվել կանանց իրավունքները ճնշելու, համասեռամոլության քրեականացման, խոսքի ազատության սահմանափակումների և Եմենի պատերազմին մասնակցելու համար:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱ փոխչեմպիոնների կոչում, 10 մեդալ՝ Սամբոյի աշխարհի առաջնությունում
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի հավաքականները 5 արծաթե և 5 բրոնզե մեդալով են ավարտել ելույթները Երևա...
Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները չեն մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի առաջնությանը
Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները չեն մասնակցի Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությանը։ Այս մասին հայտարար...
Նովակ Ջոկովիչի հիմնական մրցակիցը շարունակում է մնալ Ռաֆայել Նադալը
Փարիզում ընթացող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի մրցաշարի եզրափակիչ խաղում սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը 6։4, 6։3 հա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հայաստանում Ուելսի հետ խաղից առաջ ձերբակալվել է 32 բրիտանացի ֆուտբոլասեր. BBC
Բրիտանական ֆուտբոլի հավաքականի 32 ուելսցի ֆուտբոլասեր ձերբակալվել են այսօր Երևանում կայացած Եվրոպայի 2024 թվականի առաջնո...