«Թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար պատիժը պետք է խստացվի». Վահե Ղազարյան
ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը վստահ է` թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար պատիժը պետք է խստացվի։ Այս մասին Ղազարյանն ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ։
«Թմրամիջոցների մասով ես ամբողջությամբ համաձայն եմ խստացման առաջարկին (նկատի ունի պատիժները,–խմբ.)։ Պատժամիջոցները պետք է խստացվեն, այդ թվում` թմրանյութեր պահելու համար»,– ասաց ՆԳ նախարարը։
Նրա խոսքով՝ որքան շատ պատժամիջոցներ լինեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում, այնքան ավելի լավ ցուցանիշներ կլինեն:
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ժամանակին քրեորեն պատժելի էր նաև թմրանյութերի օգտագործումը, բայց հետո ՀՀ ՔՕ-ի այդ հոդվածը ապաքրեականացվեց:
Նմանատիպ հոդվածներ
Ինչու՞ է «Հանրապետության հրապարակ» կայարանում կամարները դեղին գույն ներկված. պարզաբանում են Մետրոպոլիտենից
Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում կամարները կիսով չափ վառ դեղին գույնով են ներկել, ինչը հարուցել...
ԿԽՄԿ-ն օգնություն է տրամադրում Արցախում մնացած հայերին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) մարդասիրական օգնություն է տրամադրում այն մարդկանց, որոնք մնացել են հայաբնակ Արցախո...
«Ընդհանուր ջուրը փակել ենք, որ ո՛չ «պանսիոնատներն» ունենան ջուր, ո՛չ էլ գյուղացիները». Արզական գյուղում խմելու ջուր չկա
Կոտայքի մարզի Արզական գյուղը, որտեղից Երևանի 50% ջուրն է ապահովվում, հիմա շատ լուրջ ջրի խնդիր ունի: Նման ահազանգ է ստացե...
ԼՂ-ից տեղահանված բնակիչների մոտ բավական քանակով զենք կա. 11 կալանավորված է տեղափոխվել ՀՀ. ՆԳ նախարար
Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակիչների մոտ բավական քանակով զենք կա, ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախա...