«Ընդհանուր ջուրը փակել ենք, որ ո՛չ «պանսիոնատներն» ունենան ջուր, ո՛չ էլ գյուղացիները». Արզական գյուղում խմելու ջուր չկա
Կոտայքի մարզի Արզական գյուղը, որտեղից Երևանի 50% ջուրն է ապահովվում, հիմա շատ լուրջ ջրի խնդիր ունի: Նման ահազանգ է ստացել Auroranews-ը:
«Մեր առաջվա գյուղապետը «պանսիոնատներին» գումարի դիմաց մեր խմելու ջրից է տրամադրել, ու այդ «պանսիոնատները» չունեն ջրի ուրիշ աղբյուր և իրանք իրանց ներսի այդ բոլոր կոմունկացիայի համար օգտագործում են մեր խմելու ջուրը»,- ասաց մեզ ահազանգած քաղաքացին:
«Այս «պանսիոնատները» մեր ջրի բաշխման կետից վերև են գտնվում, իրանք, որ վերցնում են ամբողջ ջրերեը` գյուղում էլ խմելու ջուր չի լինում: Այսինքն գյուղում մենք առավոտյան կես ժամ կամ մեկ ժամ ջուր ունենանք, եթե բախտներս բերի կհասցնենք կլողանանք, եթե չէ, չէ: Հիմա էլ գյուղացիները հելել են ընդհանուր ջուրը փակել են, որ ո՛չ «պանսիոնատներն» ունենան ջուր, ո՛չ էլ անգամ գյուղացիները, որ այս հարցին լուծում տանք»,- ավելացրեց զրուցակիցը:
Ճշտող հարցին, թե արդյոք համայնքապետարանից տեղյակ են և ինչ լուծումեր են առաջարկում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Համայնքապետարանը և մարզպետարանն 2-3 ամիս է տեղյակ են այս ամեն ինչից, գիտեն, որ գյողը ջրի խնդիր ունի: Ամեն մի պանսիոնատ ընդհանուր 10 դյույմ ջրից մոտ 4-5 դյույմ ջուր է տանում ու դրա արդյունքում ջուր չի հավաքվում գյուղում, բայց սա այն գյուղն է, որտեղից վայրկյանում 1100 լիտր ջուր է գալիս Երևան ու մենք չունենք ջուր, վերջին տարբերակն էլ Երևանի ջուրը փակելն է, որ ընդհանրապես Երևան էլ չգա»:
Auroranews-ը կապ հաստաեց Արզակյան գյուղի վարչական ղեկավար Լիպարիտ Մարգարյանի հետ:
Մեզ հետ զրույցում Մարգարյանը ասաց. «Կարգավորել ենք այդ հարցը, և վաղն առավոտվանից բնակիչներն արդեն ջուր կունենան: Խնդիրը աղբյուրների ցամաքելն է, ու հիմա փորձում ենք ավելացնել ջուրը` այլ աղբյուրներ բերենք միացնենք, որ կարողանանք հարցին լուծում տալ»:
Նա նաև հավելեց, որ «պանսիոնատների» ջրերը փակել են, որ ավել ջուր չգնա այնտեղ, որ կարողանանք բնակիչներին ջրով ապահովվենք:
Նմանատիպ հոդվածներ
Ինչու՞ է «Հանրապետության հրապարակ» կայարանում կամարները դեղին գույն ներկված. պարզաբանում են Մետրոպոլիտենից
Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում կամարները կիսով չափ վառ դեղին գույնով են ներկել, ինչը հարուցել...
Նոյեմբերի 1-ից «40 000+10 000 դրամ սոցիալական աջակցություն» ծրագիրը նոր պայմաններով կտրվի
Արցախից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետություն տեղափոխված քաղաքացիների մի մասը նոյեմբերի 1-ից այլևս «40 000+10 000»...
ԿԽՄԿ-ն օգնություն է տրամադրում Արցախում մնացած հայերին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) մարդասիրական օգնություն է տրամադրում այն մարդկանց, որոնք մնացել են հայաբնակ Արցախո...
ԼՂ-ից տեղահանված բնակիչների մոտ բավական քանակով զենք կա. 11 կալանավորված է տեղափոխվել ՀՀ. ՆԳ նախարար
Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակիչների մոտ բավական քանակով զենք կա, ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախա...