ԼՂ-ից տեղահանված բնակիչների մոտ բավական քանակով զենք կա. 11 կալանավորված է տեղափոխվել ՀՀ. ՆԳ նախարար
Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակիչների մոտ բավական քանակով զենք կա, ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը:
Այդ զենքերը, նրա խոսքով, և՛ օրինական են, և՛ անօրինական:
«ԼՂ ոստիկանության աշխատողների հետ համագործակցում ենք, որ որոշակի պատկերացում ունենանք», - ասաց նա:
ՆԳ նախարարը նշեց, որ պարգևատրումներով տրված զենքերի հետ կապված խնդիր էլ կա:
«Պարգևատրված ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություն ունենք, իսկ ԼՂ քաղաքացիների պարգևատրումների վերաբերյալ որևէ տեղեկություն չունենք», - ասաց նա:
ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց՝ Հայաստանում են նաև Լեռնային Ղարաբաղում կալանքի տակ եղած մարդիկ, ինչպե՞ս են տեղափոխվել, ի՞նչ հիմքերով:
«Տվյալներին տիրապետում ենք, անցած շաբաթ մեկին, ով մեղադրվում էր սպանության համար , Վանաձորից հայտնաբերել ենք, մոտ 11 անձ է ազատ արձակվել, բոլորի տվյալներն ունենք: Մի քանիսով զբաղվում է ԱԱԾ-ն, ովքեր մեղադրվում են պետական դավաճանության համար, իսկ մյուսներով զբաղվում է ոստիկանությունը», - հավելեց ՆԳ նախարարը:
Նա ասաց, թե բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նմանատիպ հոդվածներ
Ինչու՞ է «Հանրապետության հրապարակ» կայարանում կամարները դեղին գույն ներկված. պարզաբանում են Մետրոպոլիտենից
Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում կամարները կիսով չափ վառ դեղին գույնով են ներկել, ինչը հարուցել...
ԿԽՄԿ-ն օգնություն է տրամադրում Արցախում մնացած հայերին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) մարդասիրական օգնություն է տրամադրում այն մարդկանց, որոնք մնացել են հայաբնակ Արցախո...
«Ընդհանուր ջուրը փակել ենք, որ ո՛չ «պանսիոնատներն» ունենան ջուր, ո՛չ էլ գյուղացիները». Արզական գյուղում խմելու ջուր չկա
Կոտայքի մարզի Արզական գյուղը, որտեղից Երևանի 50% ջուրն է ապահովվում, հիմա շատ լուրջ ջրի խնդիր ունի: Նման ահազանգ է ստացե...
«Թուլացեք և հաճույք ստացեք, ես դեռ նոր-նոր եմ սկսում». Ալեն Սիմոնյան
Զարմանում եմ, որ նույն շրջանակները, ովքեր 2016-ին, 2017-ին, 2018-ին, 2020-ին 2021-ին, 2022-ին, 2023-ին շատ ինտենսիվ սպառ...