Որոնք են Մոլդովայում արգելափակված ռուսական լրատվամիջոցները
Մոլդովայի անվտանգության ծառայությունն արգելափակել է մի շարք ռուսական կայքերի հասանելիությունն իր տարածքում։ Դա իրականացվել է երկրի հատուկ ծառայության՝ «Տեղեկատվության և անվտանգության դեպարտամենտի» հրահանգով, փոխանցում են ռուսական ԶԼՄ-ները։
Ընդհանուր առմամբ՝ 31 կայք է արգելափակվել, որոնցից 21-ը ուղղակիորեն կառավարվում են Ռուսաստանից։
Արգելափակված կայքերի թվում են ռուսաստանյան երկու խոշոր լրատվական գործակալությունների՝ ТАСС-ի և «Интерфакс»-ի, ինչպես նաև «Sputnik»-ի, «Ռոսիյսկայա գազետա» պաշտոնաթերթի էջերը։ Արգելափակվել են նաև «Комсомольская правда»-ն, «Известия»-ն, «Лента.ру»-ն։
Նշենք, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո մի շարք երկրներ որոշել են արգելափակել ռուսական լրատվամիջոցների հեռարձակումն իրենց տարածքում։
Նմանատիպ հոդվածներ
Երևանը ծանրաբեռնված է, ինչու՞ չեք նախատեսում Ակադեմիական քաղաքը մարզերում բացել․ հարց՝ նախարարին
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետա...
Որոնք են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու պայմանները․ ներկայացնում է Միրզոյանը
Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության, խաղաղության պայմանագրի կնքման հնարավոր է հասնել, եթե միանշանակ լինի մեր ե...
Վրաստանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ադրբեջանի վարչապետի հետ․ մանրամասներ
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը հանդիպել են Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Մու...
Փաշինյանը՝ Բրյուսելում նախատեսված հանդիպման և Ալիևի մասնակցության մասին
Ադրբեջանի նախագահի հետ բրյուսելյան եռակողմ հանդիպումը հոկտեմբերին չի կայանա, նա չի հաստատել իր մասնակցությունը՝ Բրյուսել...