Ինչ ազդեցություն է ունեցել Սոթքի հանքավայրի աշխատանքի դադարեցումը ՀՀ տնտեսության վրա
Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքի դադարեցումը 2023թ–ին բացասաբար է ազդել ՀՀ տնտեսության աճի ցուցանիշների վրա։ Այս մասին ԱԺ–ի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ամփոփելով 2023թ–ի հիմնական տնտեսական ցուցանիշները։
Ավելի վաղ՝ մայիսին տեղեկացրել էինք, որ պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի բաց հանքի աշխատանքը դադարեցվել է։ Հոկտեմբերին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայտարարեց, որ հանքավայրը մասամբ շարունակում է աշխատել, խոսքը փակ հատվածի մասին է։
Նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով` արդյունաբերությունը բացասաբար է ազդել տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա, և այստեղ մեծ ազդեցություն է ունեցել հատկապես Սոթի հանքի փակումը։
Իսկ հիմնական տնտեսական աճն ապահովվել է ծառայությունների աճով։ Արդյունքում 2023թ–ի հունվար–սեպտեմբերին տնտեսական ակտիվությունը կազմել է 9.7 տոկոս, թեև օգոստոսին գրանցված բարձր աճը սեպտեմբերին դանդաղել է նաև ծառայությունների ոլորտում։
ՀՀ–ից արտահանումը 2023թ–ին աճել է 48 տոկոսով, ինչը, ըստ նրա, պայմանավորված է հիմնականում դեպի ՌԴ վերաարտահանման ծավալների 3–ակի աճով, մինչդեռ հայկական արտադրության ապրանքները արտահանման մեջ նվազել են 0.8 տոկոսով։
Նմանատիպ հոդվածներ
Ո՞ր երկրներից է ՀՀ-ն բենզին ներմուծում և արդյո՞ք փոխվել է ներկրման աշխարհագրությունը․ ԶԼՄ
Հայաստանի Հանրապետություն բենզին հիմնականում ներկրվում է Ռուսաստանի Դաշնությունից, Իրանի Իսլամական Հանրապետությունից և Ռ...
ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պատճառով ճապոնացի ձկնորսները տուժում են
Ճապոնացի ձկնորսները կորցրել են Կուրիլյան կղզիների հասանելիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով: Այս մասին գրո...
Գազայի հատվածում միակ էլեկտրակայանը կարող է դադարեցնել աշխատանքը մի քանի ժամից
Գազայի հատվածում միակ էլեկտրակայանը կարող է դադարեցնել աշխատանքը 10-12 ժամից՝ վառելիքի պաշարների սպառման պատճառով։ Այս մ...
ԱՄՆ-ը շարունակում է ուրան գնել Ռուսաստանից. Լավրով
ԱՄՆ-ը շարունակում է ուրան և այլ կարևոր նյութեր գնել Ռուսաստանից: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փո...