ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զանգվածային հրաձգություն Չիկագոյում Հելոուինի երեկույթի ժամանակ. կա 15 զոհ
Կիրակի գիշերը առնվազն 15 մարդ գնդակահարվել է ԱՄՆ Չիկագո նահանգի արևմտյան մասում: Այս մասին հայտնում է CNN–ը:
Ըստ Չիկագոյի ոստիկանության բաժանմունքի մամուլի հաղորդագրության՝ դեպքը տեղի է ունեցել Հելոուինին նվիրված մեծ երեկույթի ժամանակ:
Զոհերի թվում են վեց կին և ինը տղամարդ՝ 26-ից 53 տարեկան: Երկու տուժածի վիճակ գնահատվում է ծայրահեղ ծանր:
«Հանցագործը ոտքով դիմել է փախուստի: Նրան բերման են ենթարկել մոտակայքում գտնվող ոստիկանները»,- հայտնել են ոստիկանությունից։ Ենթադրյալ կրակողը ատրճանակ է ունեցել, երբ նրան բերման են ենթարկել ոստիկանություն և տարել հարցաքննության: