Իսպանիան հետաքննություն է սկսել X-ի, Meta-ի և TikTok-ի դեմ
Իսպանիայի կառավարությունը հանձնարարել է դատախազությանը հետաքննել սոցիալական մեդիայի հարթակներ X-ը, Meta-ն և TikTok-ը՝ արհեստական ինտելեկտի (ԱԻ) միջոցով ստեղծված մանկական սեռական բռնության նյութերի տարածման կասկածով։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը։
«Այս հարթակները խաթարում են մեր երեխաների հոգեկան առողջությունը, արժանապատվությունն ու իրավունքները»,- գրել է Սանչեսը X-ում իր էջում։
Իսպանիայի հայտարարությունը հնչում է այն ֆոնին, երբ եվրոպական կարգավորող մարմինները խստացնում են վերահսկողությունը խոշոր տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ։ Ավելի վաղ՝ այս ամսվա սկզբին, Սանչեսը ներկայացրել էր մի շարք միջոցառումներ՝ ուղղված առցանց չարաշահումների սահմանափակմանը և երեխաների պաշտպանությանը։ Առաջարկներից մեկը նախատեսում է արգելել սոցիալական մեդիայի հասանելիությունը մինչև 16 տարեկանների համար։
X-ի սեփականատեր Իլոն Մասկը նրան անվանել է «Իսպանիայի ժողովրդի դավաճան»։ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովն էլ հայտարարել է, որ առաջարկվող քայլերը «երաշխիքներ» չեն, այլ շարժ են դեպի «ամբողջական վերահսկողություն»։
Նմանատիպ հոդվածներ
Իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է. Աննա Հակոբյան
«Սիրելի հայրենակիցներ, Տեղեկացնում եմ, որ իմ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է։ Բոլորին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատված. Երևանում շարունակվում է փոսային նորոգման ծրագիրը
Երևանում շարունակվում է փոսային նորոգման ընթացիկ տարվա հիմնական ու լայնածավալ ծրագիրը: Գործընթացն իրականացվում է բոլոր վ...
Իմ նախագահության ընթացքում այլմոլորակայինների հետ շփման ապացույց չի եղել. Օբամա
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, որը շաբաթավերջին խոսեց այլմոլորակային կյանքի գոյության մասին, պարզաբանեց, որ իր նախագահ...
Մասկը արգելափակել է հետևորդներից մեկին՝ վատ արված դիմանկարի համար
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը արգելափակել է հետևորդներից մեկին՝ «վատ արված» դիմանկարի համար։ Օգտատերը մատիտով նկարել է գ...