Եվրոպան ավելի ու ավելի է զիջում իր դիրքերը. BZ
Մյունխենը ցույց տվեց, որ Եվրոպան մնացել է համաշխարհային քաղաքականության եզրին։ Այս մասին գրում է գերմանական «Berliner Zeitung» թերթը
Մյունխենի միջազգային անվտանգության համաժողովը ցույց տվեց, որ Եվրոպան ավելի ու ավելի է զիջում իր դիրքերը արտաքին քաղաքականության ասպարեզում, մինչդեռ Ռուսաստանը նոր աշխարհակարգ է կերտում արևելյան տերությունների հետ համագործակցությամբ։
«Այն, ինչ քննարկվեց 2026 թվականի փետրվարի 13-ից 15-ը «Bayerischer Hof» հյուրանոցում, ոչ այլ ինչ էր, քան համաշխարհային կարգի հուղարկավորություն։ Սակայն, մինչ Չինաստանը, ԱՄՆ-ն և Ռուսաստանը մտնում են նոր դարաշրջան՝ հստակ տեսլականներով, Եվրոպան կանգնած է եզրին, ինչպես վիրավորված հանդիսատես, չկարողանալով հասկանալ, որ քարավանը վաղուց հեռացել է», - նշվում է հոդվածում։
Հրատարակությունը նշում է, որ արևմտյան քաղաքական գործիչների՝ Ռուսաստանին մեկուսացնելու ծրագրերը ձախողվել են և միայն նպաստել են նրա դիրքերի ամրապնդմանը Արևելքում։
«Մոսկվան դաս է քաղել ուկրաինական ճգնաժամից, պարզապես ոչ այն, ինչին Արևմուտքը հույս ուներ։ Միջազգային մեկուսացման փոխարեն Ռուսաստանը կապեր է փնտրում Արևելքի աճող տերությունների հետ», - ընդգծվում է հոդվածում։
Մյունխենի համաժողովը տեղի է ունեցել փետրվարի 13-ից 15-ը։
Նմանատիպ հոդվածներ
Starlink-ը 100 տերմինալ կփոխանցի Հայաստանի կառավարությանը. ԲՏԱ նախարար
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի` Հայաստան այցի շրջանակում «Starlink»-ը հայտարարել է, որ ավելի քան 100 տերմինալ է նվիրաբերել...
Բաքվի դատարանը հրապակել է Ռուբեն Վարդանյանի դատավճիռը
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Ավելի վաղ հայտնել էինք՝ Արայիկ Հարությունյանը և Լևո...
Երևանը չի արտահանձնի քաղաքական դրդապատճառներով հետապնդվող քաղաքացիներին Ռուսաստանին. Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցում բացառել է Ռուսաստանում հետապնդվող քաղաք...
«ՔՊ» կուսակցության ընտրացուցակի հաստատման 1-ին փուլի քվեարկության նախնական արդյունքները
Շարունակվում է 2026 թվականի հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատմա...